Ձախ-ձախ, աջ-աջ-ձախ, աջ-աջ-աջ ․․․

Արի զարկենք միասին

Պարի՛,
Մինչև ողջ հայերին դու ամբարես,
Եվ այս պարը
Մասիս լեռան լանջին պարես

Կարին

ուսուցանել ազգային երգերն ու պարերը՝ վերադարձնելՈՎ կենցաղ

Կարծիքներ.

Ավանդական պարերը փոխել են իմ ամբողջ կյանքը։ Հայտնվել եմ ոչ միայն պարի, այլ իրենց ավելի լավ ճանաչել ցանկացող խելացի մարդկանց շրջապատում։ Արդեն մեկ տարի է, ինչ այս մեծ համայնքի մի մասնիկն եմ։

Աննա Հովհաննիսյան

IT Project Manager

Թվում է թե բժիշկ լինելով հնարավոր չէ այլ բան հասցնել, ես էլ էի այդպես մտածում, մինչև միացա «Հարք» խմբին և դասերից չբացակայելու և ավելի շատ պարելու մոտիվացիան այնքան մեծացավ, որ ոչ մի պարապմունք բաց չեմ թողնում։ Միացեք, սովորեք, ճանաչեք ձեզ ու տարածեք հայկականը։

Արամ Մարտիրոսյան

Բժիշկ

Ինձ դուր է գալիս, որ կարող եմ ամբողջովին կտրվել առօրյա խնդիրներից և մոտ երկու ժամ կենտրոնանալ և ընկղմվել հայկական մշակույթի մեջ։ Երբեք չէի մտածի, որ հայկական պարերը ինձ կհետաքրքրեն, բայց դրանք վարակիչ են, մեկ դաս ու էլ չես կարողանում չշարունակել։

Աշոտ Մարտիրոսյան

Ծրագրավորող

Պարերի մասին իմացա Կասկադից, երբ պատահաբար տեսա, թե ինչպես են իրար ընդհանրապես չճանաչող մարդիկ միասին պարում, սովորում, տարածում մեր իրական մշակույթը։ Հետո միանգամից գրեցի «Կարին»-ի էջին և միացա «Վանակն» խմբին։ Կյանքիս լավագույն որոշումներից էր։

Հաճախորդների սպասարկման մասնագետ

Վարդուհի Հարությունյան

Արդեն մի քանի տարի է, ինչ «Անդոկ»-ում եմ պարում և դժվար է ասել, ինչպիսին եմ ինձ պատկերացնում առանց ավանդական մշակույթի։ Խմբի մասին պատահաբեր եմ իմացել Ֆեյսբուքից, քանի-որ իմ քաղաքում՝ Չարենցավանում, էր գնացի փորձնական դասի։ Այստեղ է, որ կարողանում եմ ինքնաարտահայտվել, ավելի լավ պատկերացնել թե ով եմ ես, կամ ովքեր ենք մենք որպես ազգ։

Գայանե Ավետիսյան

Դպրոցական

Արի պարենք Միասին,

Արի պարենք Միասին,

Արի պարենք Միասին,

Արի պարենք Միասին,

Արի պարենք Միասին,

Խնամի ջան պարըմ եմ սօրվէ էրգուս գնա, մէգ շորորա․․․

Տեսնես կեղնի՞ մէ օր, որ մենք Կարնո դուռ ունենանք

Համ լէ լէ համզարա