Ավանդաբար աշնան և ձմռան հանդիսաշրջանում ՀՀ Մշակույթի գործիչ Գագիկ Գինոսյանը և իր ղեկավարած «Կարին» ավանդական երգի-պարի խումբը Նարեկացի Արվեստի Միությունում մատուցում են ժողովրդական պարի բաց դաս: Քանի որ այս ամսվա վերջին ուրբաթ օրը ապրիլի 24-ն է՝ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը, ապա այս անգամ ժողովրդական պարի բաց դասը տեղի կունենա նախավերջին ուրբաթ օրը՝ ապրիլի 17-ին, ժամը 19:00-ին:
Հիշեցնենք նաև, որ Նարեկացի Արվեստի Միությունում ապրիլյան բաց դասը լինելու է այս հանդիսաշրջանում վերջինը՝ գարնան և ամռան ամիսներին խումբը բաց դասն անցկացնում է Կասկադի վրա:
Գագիկ Գինոսյանի խոսքով բաց դասի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել հայկական ավանդական պարերին՝ դրանց շուրջ համախմբելով ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդների:
Մուտքն ազատ է: