«ԿԱՐԻՆ» կրթամշակութային ՀԿ-ի «ԼԵՌՆԱՊԱՐ» խումբը սկսում է «Վերադարձ ակունքներին» խորագիրը կրող հայ ավանդական պարի բաց դասերի շարքը:
Միջոցառումների մեկնարկը կտրվի հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին՝ Շենգավիթ վարչական շրջանում՝ Շողակաթ հեռուստաընկերությանը կից պուրակում (Գ.Նժդեհի հրապարակից ոչ հեռու՝ Հ.Հովսեփյան փողոց):
Հետագա միջոցառումների մասին տեղեկանալու համար հետևեք «ԿԱՐԻՆ» խմբի ֆեյսբուքյան էջին կամ միացեք ֆեյսբուքյան խմբին.
https://www.facebook.com/karin.folk.group
https://www.facebook.com/groups/folk.dance
Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանին՝ ի դեմս վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի՝ կազմակերպչական հարցերով աջակցելու և տեխնիկա տրամադրելու համար:
Յուրաքանչյուր բաց-դասին մեր ազգային պարերին մասնակից են դառնում ավելի ու ավելի շատ հայորդիներ, ինչն անչափ ուրախալի է, քանի որ ազգային մշակույթին հաղորդակից լինելն առաջին նախապայմանն է ազգային ինքնության պահպանման համար: