«ԿԱՐԻՆ» կրթամշակութային ՀԿ-ի «ԼԵՌՆԱՊԱՐ» խումբը շարունակում է «ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ» հայ ավանդական պարի բաց դասերի շարքը: Երկրորդ միջոցառումը տեղի կունենա հուլիսի 2-ին ժամը 19:00-ին, Շենգավիթ վարչական շրջանում՝ Մովսես Գորգիսյանի անվան պուրակում (Շիրակի 2-րդ նրբանցք, Չարբախի շուկայի և Մովսես Գորգիսյանի անվան միջն. դպրոցի հաարևանությամբ): Հետագա միջոցառումների մասին տեղեկանալու համար հետևեք «ԿԱՐԻՆ» խմբի ֆեյսբուքյան էջին և խմբին. https://www.facebook.com/karin.folk.group https://www.facebook.com/groups/folk.dance Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանին՝ ի դեմս վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի՝ կազմակերպչական հարցերով աջակցելու և տեխնիկա տրամադրելու համար: Յուրաքանչյուր բաց-դասին մեր ազգային պարերին մասնակից են դառնում ավելի ու ավելի շատ հայորդիներ, ինչն անչափ ուրախալի է, քանի որ ազգային մշակույթին հաղորդակից լինելն առաջին նախապայմանն է ազգային ինքնության պահպանման համար
«Վերադարձ Ակունքներին» – Ազգային Պարի Բաց Դասեր Երևանի Տարբեր Համայնքներում
«Կարինը» հրավիրում է բոլո՜ր-բոլորին ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՎ: Հուլիսի 3-ին ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո համեցեք սովորելու հայ ավանդական պարեր և միասին նշելու Սարդարապատի հերոսամարտի հաղթանակն ու ՀՀ անկախության օրը: Հանդիպման վայրը՝ ԿԱՍԿԱԴ: Մուտքն ազատ է բոլորի համար: Շնորհակալություն ենք հայտնում «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնին տարածք և տեխնիկա տրամադրելու համար:
Մեր Պարերը և Մենք
«ԿԱՐԻՆ» կրթամշակութային ՀԿ-ի «ԼԵՌՆԱՊԱՐ» խումբը սկսում է «Վերադարձ ակունքներին» խորագիրը կրող հայ ավանդական պարի բաց դասերի շարքը: Միջոցառումների մեկնարկը կտրվի հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին՝ Շենգավիթ վարչական շրջանում՝ Շողակաթ հեռուստաընկերությանը կից պուրակում (Գ.Նժդեհի հրապարակից ոչ հեռու՝ Հ.Հովսեփյան փողոց): Հետագա միջոցառումների մասին տեղեկանալու համար հետևեք «ԿԱՐԻՆ» խմբի ֆեյսբուքյան էջին կամ միացեք ֆեյսբուքյան խմբին. https://www.facebook.com/karin.folk.group https://www.facebook.com/groups/folk.dance Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանին՝ ի դեմս վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի՝ կազմակերպչական հարցերով աջակցելու և տեխնիկա տրամադրելու համար: Յուրաքանչյուր բաց-դասին մեր ազգային պարերին մասնակից են դառնում ավելի ու ավելի շատ հայորդիներ, ինչն անչափ ուրախալի է, քանի որ ազգային մշակույթին հաղորդակից լինելն առաջին նախապայմանն է ազգային ինքնության պահպանման համար:
«Վերադարձ Ակունքներին» – Ազգային Պարի Բաց Դասեր Երևանի Տարբեր Համայնքներում
Մայիսի 31-ին,ժամը`17:00-ին Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բակում տեղի կունենա 《Կարին》ազգագրական երգի և պարի համույթի բաց դաս-համերգը: Արդեն տաս տարի ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը 《Կարին》-ը բաց դասեր է կազմակերպում և ազգային պար ուսուցանում բոլոր ցանկացողներին, վարակում ազգային պարով:Այս անգամ ազգային պար սովորելու,ազգայինով վարակվելու հնարավորություն կունենան Աբովյան քաղաքի բնակիչները:Սիրով բոլորին հրավիրում ենք միանալ համաքաղաքային տոնին: Հասցե` ք. Աբովյան, Տարտուի փ. Այլ վայրերից մեզ միանալ ցանկացողները կարող են Երևանից 259, 261,267 և 0 համարի երթուղայիններով ,ինչպես նաև անվճար ավտոբուսներով հասնել Աբովյան քաղաք:
Սերունդների Պարը
«Կարինը» հրավիրում է բոլո՜ր-բոլորին ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՎ: Մայիսի 29-ին ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո համեցեք սովորելու հայ ավանդական պարեր և միասին նշելու Սարդարապատի հերոսամարտի հաղթանակն ու ՀՀ անկախության օրը: Հանդիպման վայրը՝ ԿԱՍԿԱԴ: Մուտքն ազատ է բոլորի համար: Շնորհակալություն ենք հայտնում «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնին տարածք և տեխնիկա տրամադրելու համար
Մեր Պարերը և Մենք