Ժաննա Դավթյան՝ երգուսույց
Աբել Մաթևոսյան՝ պարուսույց
Անի Գինոսյան՝ գեղարվեստական ղեկավար
«Կարին»
ճանապարհ դեպի ինքնություն
Մեր առաքելությունն է հանրահռչակել ազգային մշակույթը՝ այն վերադարձնելով հայ ազգին և դարձնելով կենցաղի անբաժան մաս։
Ազգային
զորեղ
ոգեղեն
հե՜յ
Հապա լսիր
Հայկական ավանդական մշակույթն իր ուրույն տեղն ունի համաշխարհային գանձարանում
«Կարին»-ի առաքելությունը ազգային մշակույթն այսօրվան համահունչ հայ մարդու կենցաղ վերադարձնել է։ Մեր տեսլականն է կառուցել հասարակություն, որտեղ յուրաքանչյուր հայ իր մշակույթի կրողը կլինի:
Մենք հայկական ավանդական մշակույթը Կոմիտասին վայել մոտեցումներով ճանաչելի ենք դարձնում համաշխարհային հասարակությանը և նպաստում ենք նրան, որ այն իր ուրույն տեղը գտնի համաշխարհային գանձարանում։
2001-2025
2001
Ստեղծում
«Կարին» ավանդական երգի-պարի խումբը ստեղծվել է 2001թ.-ի սեպտեմբերի 21-ին: Խմբի հիմնադիրը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Գագիկ Գինոսյանն է:
Հայ անվանի պարագետ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան
2005-2010
«Մեր պարերը և մենք», առաջին DVD պարուսույց և փառատոններ
2005թ․-ից սկսվեցին «Մեր պարերը և մենք» խորագրով պարուսուցման ամենամսյա բաց դասերը «Նարեկացի» արվեստի միության սրահում։
2006թ․-ին հիմնադրվեց Ազգագրության թատրոնը՝ «Հայոց երգի Հայրիկը» և «Խնգահոտ էրգիր» անդրանիկ ներկայացումների բեմելով։
2008թ․-ին ստեղծվեց հայկական ավանդական պարերի առաջին DVD-պարուսույցը։
2011
The World Folk Dance Festival փառատոնում հաղթեցինք «Ավանդական պար» անվանակարգում առաջին մրցանակը և «Լավագույն երաժշտական կատարում» անվանակարգում երրորդ մրցանակը։
«Մեր պարերը և մենք» պարի բաց դասերի մեկնարկը «Գաֆեսճեան» քանդակների պուրակում։
Արդեն 20 տարի է, ինչ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ երեկոյան, հարյուրավոր հայեր՝ անկախ տարիքից, նախասիրություններից և մասնագիտություններից միավորվում են ավանդական մշակույթի շուրջ՝ միասին պարելով և սովորելով։ Այս միջոցառումը տարիների ընթացքում ավանդական մշակույթին է ծանոթացրել հարյուր հազարավոր մարդկանց։ Հենց այս երեկոներն են շատերիս մեջ արթնացրել ինքնաճանաչման ճանապարհով գնալու անմար կայծը։
Ազգային երգ ու պար առարկա
Հայ անվանի պարագետ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը համոզված էր, որ ավանդական մշակույթը երեխաները պետք է ուսումնասիրեն վաղ տարիքից։ Նրա հեղինակած «Ազգային երգ ու պար» առարկան 2011թ․ առաջին անգամ փորձարկվեց «Այբ» դպրոցում։ 2014-ից առարկան ներդրվեց ՀՀ դպրոցներում, իսկ այժմ Հայաստանի 463 դպրոցի 5-7-րդ դասարանցիները արդեն«Ազգային երգ ու պար» առարկան են անցնում։ Տարիների ընթացքում մեր կողմից վերապատրաստվել է 600-ից ավելի ուսուցիչ։
2013
ԱԵՊԱ և համերգներ
«Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը հիմնադրվել է «Այբ» կրթական հիմնադրամի և հայ անվանի պարագետ, բանահավաք, հասարակական գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի կողմից։
Հիմնադրամի առաքելությունն է ազգային երգերն ու պարերը վերադարձնել կենցաղ, դարձնել հայ ժողովրդի կենդանի մշակույթի մաս, որի կրողը պիտի դառնա յուրաքանչյուր ոք։
- 2014թ․ – Պարերի գրառման համակարգչային ծրագրի ստեղծում (Ս․ Լիսիցյանի շարժումների գրառման «Կինետոգրաֆիա» համակարգի հիման վրա)
- 2015թ․ – «Հիրուր Խեդ» խորագրով մենահամերգ՝ նվիրված «Կարին»-ի 15-ամյակին «Կարինի» 15-ից ավելի շառավիղ խմբերի մասնակցությամբ
- 2016-17թ․ – Հայ ավանդական պարերի ուսուցման «Ուս ուսի» հաղորդաշար
2018
«Սասունցի Դավիթ»-ը Սիցիլիայում
ՅՈՒՆԵՍԿՈ-ի Mandorlo in Fiore փառատոնում պատվավոր 3-րդ մրցանակ՝ «Սասունցի Դավիթ» ներկայացում:
«Ջինիշյան» հիմնադրամի աջակցությամբ Հայոց Ռազմապարերին (15 ռազմապար) նվիրված «Պարք Բանակաց» գրքի շնորհադես՝ կից տեսապարուսույցով:
«Պարք Բանակաց» գիրքն իր մեջ ամփոփում է թվով 15 հայկական ավանդական ռազմապարերի մանրամասն նկարագրություն և մի քանի հոդված՝ հայ ավանդական պարերի կառուցվածքի, զինվորի առօրյայում ռազմապարերի դերի կարևորության և ռազմական հոգեբանության վրա ունեցած դրական ազդեցության մասին։
«Կարին» գիտական կենտրոնի հիմնում
Նախկինում գրանցված ազգագրական նյութերը վերականգնելու և նոր ուսումնասիրություններով հանդես գալու անհրաժեշտությունից ելնելով՝ Գագիկ Գինոսյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ 2018 թվականին հիմնվում է հայ ավանդական մշակույթի ուսումնասիրության և հետազոտման «Կարին» գիտական կենտրոնը։
2019
Կոմիտաս 150
«Ղողանջ հարսանեկան»՝ ըստ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի։ Նվիրված էր Կոմիտասի 150 ամյակին։
2021
«Վարք Կարնոյ»
«Վարք Կարնո»-ն համերգ էր՝ նվիրված խմբի գործունեության 20-ամյակին։ Այն պարզապես համերգ չէր, այլ 20 տարիների ընթացքում արված աշխատանքի մի մե՜ծ հաշվետվություն։
2022
«Կարին» նվագախմբի հիմնում
2022-ին կազմավորվեց «Կարին» նվագախումբը։ Գեղարվեստական ղեկավար՝ Մանվել Շախկյան։
«Կարնոյ դուռ» համերգային նախագիծ
Այս համերգը մի երևակայական դուռ էր, Կարնո Դուռը դեպի ազգային պարեր, երգեր և ավանդազրույցներ՝ գրանցված բացառապես Կարնո տարածաշրջանում:
2023
Ռազմապարերի ներդրում ՀՀ զինված ուժեր
Տարիներ տևած բանակցություններից հետո՝ 2023թ․-ի սեպտեմբերից, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և Մարշալ Բաղրամյանի անվան համազորային ուսումնական կենտրոնում սկսվեցին փորձնական դասերը։ Նախատեսում ենք ծրագրի շրջանակներում ներգրավել նաեւ ՀՀ ՊՆ մի շարք այլ զորամասերի, իսկ վերջնարդյունքում ամբողջական ԶՈւ-ին ենթակա կառույցների ու զինծառայողների։
2024
«Ես մի Զարկն եմ քո բազկի» համերգային ծրագիր ՌԴ հայաշատ քաղաքներում
Մեզ համար շատ բարդ ժամանակաշրջանում՝ Գագիկ Գինոսյանի մահից հետո, հավաքելով մեր բոլոր ուժերը, մեկնեցինք ՌԴ՝ ավարտին հասցնելու «Ես մի Զարկն եմ քո բազկի» համերգային ծրագիրը։
«Կարնո Ձայն»` «Կարին» նվագախմբի առաջին մենահամերգ
«Կարնո Ձայն» մենահամերգի ծրագրում եղան ինչպես հայկական ավանդական երգերի ու մեղեդիների նոր մշակումներ, այնպես էլ հեղինակային կատարումներ։ Համերգի մենակատարներներն էին Արամ Մովսիսյանը, Սուսաննա Նաջարյանը, Ժաննա Դավթյանը, Ռուզաննա Ղարաջյանը և Մերի Լևոնյանը։
«Ինքնության ճանապարհ» գաղափարական արշավների նախաձեռնություն
Ի սկզբանե Գագիկ Գինոսյանի նպատակն էր ունենալ գաղափարական զրույցներով հարուստ և ինքնաճանաչմանն ու ավանդական մշակույթին խորապես ծանոթանալուն ուղղված արշավներ, ինչպես նաև մշակութային այցեր ամբողջ Հայաստանով։
Մեր երկարաժամկետ նպատակներն են․
- ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկայի վերջնական ներդրումը
- Ավանդական ռազմապարերի ծրագրի ամբողջական ներդրումը ՀՀ բանակում
- Էթնոպարագիտության կենտրոնի ստեղծումն ու գործարկումը
- «Պարի ավետարան» ժողովածուի ստեղծումը
- Պարուսույցների դպրոցի հիմնումը
- Մագիստրոսական ծրագրում ազգային երգ ու պար առարկայի բաժնի ներդրումը
- Ազգագրության թատրոնի հիմնարար հաստատումը
Գործավար կազմ
Հիրու՜ր ԽԵ՛Տ
Խենթ, խիզախ ու խանդավառ
Հենց այսպես էլ ապրում ենք մեր «Կարին»-ում․․․․