Գիտություն,
Կրթություն
Մշակույթ

Ազգային Երգ ու Պարի Ակադեմիա

Ուսումնասիրել, ուսուցանել եվ հանրայնացնել ազգային երգերն ու պարերը

Հայ անվանի պարագետ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը համոզված էր, որ ավանդական մշակույթը երեխաները պետք է ուսումնասիրեն վաղ տարիքից։

Նրա հեղինակած «Ազգային երգ ու պար» առարկան 2011թ․ առաջին անգամ փորձարկվեց «Այբ» դպրոցում։ Պարզ դարձավ, որ ավանդական երգն ու պարն ունեն համախմբող բնույթ, կարողանում են աշակերտներին լիցքավորել նոր էներգիայով։ Բացի այդ՝ երեխաների մոտ առաջացնում են սեփական երկրի մշակույթի և պատմության նկատմամբ հետաքրքրասիրություն և նպաստում ազգային ինքնության արթնացմանը։

Երևան
Շիրակ
Տավուշ
Լոռի
Վայոց Ձոր
Արտաշատ
Արմավիր
Արագածոտն
Կոտայք
Գեղարքունիք
Սյունիք
Հադրութ
Մարտունի
Ասկերան
Շուշի
Բերձոր
Մարտակերտ
Շահումյան
Քարվաճառ
Արծվաշեն

Ուսուցիչ`

Աշակերտ`

Դպրոց`

Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որը ապագա ազգն է

Պարը դպրոցներում

Գիտական Կարին

ԿԱՔԱՎԱԳՐԻ ՍՏԵՂԾՈւՄԸ

«Կարին»  գիտական կենտրոնի աշխատակիցները  շարունակում են Ս․ Լիսիցյանի՝ պարերի ճշգրիտ գրանցման ավանդույթը «Կաքավագիր» նախագծի շրջանակներում։ Խոսելով Սրբուհի Լիսիցյանի մասին՝ Գագիկ Գինոսյանն ասում է՝ «Մոսկվայում նրան կոչում էին «հայկական Այսեդորա Դունկան», «հայոց պարերի Կոմիտաս», մենք ասում ենք հայոց պարերի խազագիր։

Հայ պարագիտության ամենահզոր հիմնասյունն է, որի շուրջ ապագան նույնպես պիտի կառուցվի»։ Նախագիծը հիմնված է Ս․ Լիսիցյանի ստեղծած և խորհրդային ժամանակների ու հետսովետական երկրների շրջանում միակը հանդիսացող շարժումների գրանցման համակարգի՝ «Կինետոգրաֆիա»-ի հիման վրա։

Ռազմապարը ՝ ՀԶՈՐ ՆԵՐՈւԺ

Ռազմական երգն ու պարը մշտապես բարձր են պահել ժողովրդի և զորքի ոգին: Ժամանակին  ռազմական պարերի կատարմանը մեծ նշանակություն է տրվել և համարվել է ռազմամարզական դաստիարակության լավագույն միջոց:

Դրանց, տեխնիկական բարդությունները հաղթահարելով՝ պատանիներն ու երիտասարդներն է՛լ ավելի են կոփվել ու ամրապնդվել: Բացի այդ՝ պարերը մարտի գնալուց առաջ զինվորի մարտական ոգին են բարձրացրել, միասնական կամք հաղորդել և անպարտելիության զգացում ներշնչել:

Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքով,
Ու այս կամքով
Պարել գիտի…

Slider images