Հայ երաժշտութիւնը ոչ միայն մեղկ եւ տխուր չէ, այլ համակ ուժ է եւ կենսունակութիւն, եւ իր մէջ կը սնուցանէ փիլիսոփայութիւնն իսկ՝ ոգին իսկ իր ցեղին, որովհետեւ երաժշտութիւնը ամենէն մաքուր հայելին է ցեղին՝ ամենէն հարազատն ու կենդանին անոր բոլոր արտայայտութեանց մէջ, կենդանի՝ որքան կենդանի է այդ ցեղը, ուժեղ՝ որքան ուժեղ է իրեն ծնունդ տուած ժողովուրդը։
Ձայնիկ ունիմ՝ հայուն-մայուն
Մշակույթն ապրում է, քանի դեռ այն կրողները կան
Մենք ստեղծվեցինք 2023 թվականին՝ ավանդական երգերն ու պարեղանակները վերաարժևորելու և դրանց նոր շունչ հաղորդելու նպատակով։ 2024 թվականի մայիսի 20-ին ներկայացանք մեր անդրանիկ «Կարնո ձայն» մենահամերգով՝ ցուցադրելով Կարնո տարածաշրջանի հարուստ մշակույթի մեր մշակումները։
Իսկ այժմ՝ 2025-ի ավարտին, պատրաստվում ենք մեր առաջին ալբոմի թողարկմանը։
Շուտով կներկայացնենք ձեզ