«Ազգային երգ ու պար» առարկան դպրոցում

Լծված ենք ինքնաճանաչ եվ հայրենատեր սերունդներ կրթելու

Հիմնում

2016թ. «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ հիմնադրամը ճանաչվել է ոլորտի գերակա կառույց։

«Ազգային երգ ու պար» առարկան դասավանդում են տարբեր մասնագիտացումներ ունեցող ուսուցիչներ, ովքեր մասնակցում են առարկայական պարտադիր վերապատրաստումներին, ընդհանուր առմամբ 30 օր տևողությամբ, իսկ աշակերտները առարկան ուսումնասիրում են դպրոցներում 5-7-րդ դասարաններում։

Պարն ինքնաճանաչման ուղի է

Slider images

Այսօր ծրագիրը ներդրված է 442 դպրոցում (Երևան՝ 113, Արագածոտն՝ 34, Արարատ՝ 9, Արմավիր՝ 103, Գեղարքունիք՝ 5, Լոռի՝ 7, Կոտայք՝ 29, Շիրակ՝ 17, Սյունիք՝ 7, Վայոց ձոր՝ 46, Տավուշ՝ 72), ունենք վերապատրաստումներն անցած 600-ից ավելի ուսուցիչներ։

ԱԵՊԱ-ն մինչ 2024թ․ ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ առարկայի ուսուցիչների վերապատրաստումները կազմակերպելու և իրականացնելու համար։

Ֆինանսավորումը կազմել է տարեկան 7.700.000 ՀՀ դրամ։ Գումարի այս չափը ԱԵՊԱ-ին հնարավորություն էր տալիս վերապատրաստել մեկ տարվա ընթացքում 100 ուսուցիչ՝ 15 օր կտրվածքով։ Հետևաբար ստացվում էր, որ յուրաքանչյուր 2 տարին մեկ առարկային միանում էին ևս 100 դպրոցներ։

Ցավոք, 2022 թ․ սկսած, առարկայի վերապատրաստումներն այլևս չեն ստանում ֆինանասավորում ԿԳՄՍ նախարարության կողմից, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում առարկայի շարունակական ներդրման գործընթացի համար։

Երևան
Շիրակ
Տավուշ
Լոռի
Վայոց Ձոր
Արտաշատ
Արմավիր
Արագածոտն
Կոտայք
Գեղարքունիք
Արծվաշեն
Սյունիք
Հադրութ
Մարտունի
Ասկերան
Շուշի
Բերձոր
Մարտակերտ
Շահումյան
Քարվաճառ

Ուսուցիչ`

Աշակերտ`

Դպրոց`

«Ազգային երգ և պար» առարկան անցնող դպրոցների թվերը՝ ըստ մարզի։

տարածման քարտեզ

նոր դպրոցներ ներգրավելու

Ապագա պլաններ

ԱԵՊԱ-ն պլանավորում է շարունակել առարկայի ներդրումն այնքան, մինչև ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկան ընդգրկված կլինի ուսումնական պլանում։ Այս պահին առարկան դեռևս ներդրվել է դպրոցների մոտավորապես կեսում։ 

Մեկ տարվա վերապատրաստումների համար մեզ անհրաժեշտ է 15,4 մլն ՀՀ դրամի բյուջե․ այս դեպքում ԱԵՊԱ-ն կկարողանա 2 տարվա ընթացքում ծրագիրը ներդնել 200 դպրոցում, իսկ 3-4 տարում ներդրման գործընթացը բոլոր դպրոցներում կավարտվի։

 

Slider images
Slider images
Slider images