Ճշգրտորեն գրառել, կրել եվ տարածել ավանդական պարերը

ԿԱՔԱՎԱԳՐԵՐ

Ակնհայտ է, որ մշակույթներից ամենաքիչ ուսումնասիրվածը հենց պարարվեստն է, և նույնքան ակնհայտ, որ այն արվեստներից ամենահինն է, որ օրորել է մարդկության մանկությունն ու ահռելի ազդեցություն գործել թե՛ մարդկության զարգացման ողջ ընթացքի վրա, թե՛ մշակույթի այլ ճյուղերի զարգացման ու ձևավորման:

Դարերի ընթացքում իրականացված բանահավաքչության շնորհիվ ժողովրդական մշակույթի, բանահյուսության ու երաժշտարվեստի բնագավառներում ահռելի քանակությամբ նյութեր են գրառվել ու պահպանվել: Սակայն բոլորովին այլ է պատկերը պարարվեստում և շարժողական բաղադրիչ ունեցող արվեստի այլ ճյուղերում. դրանք հիմնականում պահպանվել են միայն կերպարվեստի, քանդակագործության, նկարագրողական գրականության, երաժշտական ու ազգագրական գրառումներում, որոնք չեն կարող լիարժեք փոխանցել ոչ միայն շարժման ողջ հմայքը, այլև անգամ նրա ճշգրտությունը:

Ցանկանալով հաջորդ սերունդներին փոխանցել հայկական պարերը՝ Կոմիտասը, ութ պար գրառելով ու նկարագրելով, որոշել է թողնել այդ գործը մինչև պարի գրառման ավելի կատարյալ համակարգի ստեղծումը: Պարերի գրառման առաջին փորձերը 15-րդ դարում Մարգարիտա Ավստրիացու փորձից մինչև 20-րդ դարում Ռուդոլֆ ֆոն Լաբանի ու Անտոնին Մենելի գրառումները, թերի էին և պարային շարժումների լիարժեք ու ճշգրիտ գրառման հնարավորություն չէին տալիս:

Ի վերջո, այս բոլոր գրառման համակարգերը, դրանց թերություններն ու հաջողված դրսևորումները և պարահավաքչության իր ահռելի 2 տասնամյակից ավելի երկար փորձառությունը հաշվի առնելով, հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբունի Լիսիցյանը 1940 թ. հրատարակեց իր «Շարժման գրառում» (կինետոգրաֆիա) գիրքը, որում ներկայացված համակարգը մինչ օրս միակն է հետխորհրդային ողջ տարածքում և համակարգերից թերևս ամենաանթերին ու ամենակատարյալը:

Slider images
Slider images
Slider images
Slider images
Slider images

կաքավագրերի հեղինակ

Սրբուհի Լիսիցյան

Սրբուհի Լիսիցյանը, ահռելի բանահավաքչական աշխատանք իրականացնելով, իր ստեղծած համակարգով հասցրեց հրապարակել ընդամենը 2 պար «Շորոր» («Հայ ժողովրդի հինավուրց պարերն ու թատերական ներկայացումները», հտ. 1, 1958 թ.) և «Լաչի բանա» (նույնի հտ. 2, 1972 թ.):

Ակնհայտ է, որ Լիսիցյանի «Շարժման գրառումը» (կինետոգրաֆիա) աշխատությունը (1940 թ.), որ տասնամյակներ շարունակ փոշոտվում էր գրադարակներում, ոչ միայն պետք է վերադառնար հայոց պարագիտություն, այլև պետք է նախ վերագտներ իր հայեցի անվանումն ու դառնար իր ինքնությունից խորհրդային շեղումով աղճատված հայոց պարարվեստի բյուրեղյա նկարագրին վերադառնալու շոգեքարշն ու նրան գիտական ճշգրտություն պարգևողը, դարերի խորքից եկող ու ապագային ուղղված մարգարեություններն ու հայոց ազգային ինքնությունն իրեն վերադարձնող մի հզոր զրահ, որն այսուհետ անխոցելի կդարձնի հայոց պարարվեստը:

Slider images
Slider images
նախագծային ակումբ

«Կաքավագիր»

Գրաբարում «պարել» բառի հոմանիշ «կաքավել» բառի հիմքի վրա էլ կերտվեց նախագծի անվանումը՝ «Կաքավագիր»: Պարերի գրառման ընթացքում, որ տևեց ամիսներ, ակնհայտ դարձավ, որ պարերի գրառումն ու պարերին գիտական մոտեցումը հայոց պար կոչվող մեր ծառի համար ոչ այլ ինչ է, քան արմատ, և, իրականում, առանց խոր ու հզոր արմատների անհնար կլիներ ոչ միայն ծառի պտղաբերումը, այլև անգամ ծառի բունը կանգուն պահելը և նրա հարատևությունն ապահովելը:

Slider images
Slider images
Slider images
Slider images
Slider images