մեր մշակույթի մի մասնիկը

«Լեռնապար» ավանդական երգի պարի խումբ

Ի՞նչ է Լեռնապարը

Ավանդական երգի-պարի առաջին սիրողական խումբն է, որը դարձել է հայ ավանդական մշակույթի, հայրենաճանաչության և ազգային ինքնության

կենդանի պահապանը

2010

Հիմնում

2010 թվականին Գագիկ Գինոսյանի նախաձեռնությամբ ձևավորվեց «Լեռնապար» ավանդական երգի-պարի առաջին սիրողական խումբը, որը ժամանակի ընթացքում դարձավ հայ ավանդական մշակույթի, հայրենաճանաչության և ազգային ինքնության կենդանի պահապանը։ Խմբի գործունեության հիմնասյունը ավանդական երգի և պարի միջոցով հայ ժողովրդի ինքնաճանաչումն ու ազգային արժեքների փոխանցումն է։

Խումբը անցած 15 տարիներին հաջողությամբ մասնակցել է  մի շարք մրցույթների և փառատոնների:
2016 թվականին «Լեռնապարն» առաջին անգամ հանդես է եկել համերգով, որտեղ ներկայացվել են նախկինում չբեմադրված  պարեր և պարերգեր:

2019 թվականին կայացել է «Էրթանք մեր Էգին» խորագիրը կրող մենահամերգը, որը նոր ճանաչում է բերել խմբին:

Slider images
Slider images
Slider images

«Լեռնապարն» այսօր էլ շարունակում է միավորել մարդկանց, ովքեր  հավատում են ազգային արմատների ու ինքնության ուժին։ 2025 թվականին խումբը նոր եռանդով ու նախաձեռնողականությամբ է իրականացնում իր գործունեությունը։

Համագործակցելով պետական և մասնավոր կառույցների հետ, իրականացնում է տարբեր միջոցառումների մշակութային բաղադրիչի կազմակերպում ու դրա միջոցով նպաստում ազգային մշակույթի հանրայնացմանն ու պահպանմանը։

Միացեք սպասման
ցուցակին

Գրանցումից հետո Ձեզ հետ կապ կհաստատեն հաջորդ կամ ընթացիկ խմբին միանալու համար։

Նախագրանցում

Ձեր Հայտն Ընդունված է
Շնորհակալություն
Փակել
Պարտադիր դաշտ
Սխալ էլ․ հասցե