մեր մշակույթի մի մասնիկը
«Բեկոր» ավանդական պարի խումբ
Ի՞նչ է Բեկորը
Բեկորը ավանդական մշակույթը խորապես արժևորողների և դրա պահպանման և զարգացման մեջ իրենց ներդրումը պարբերաբար կատարողների խումբ է։ Մենք հավատում ենք, որ ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը և պետք է սովորել նրանից։
Երբ խումբը կանգնում է շարք՝ ԲԵԿՈՐ-ԲԵԿՈՐ հավաքվում է Մեծ Հայքի քարտեզը, և հույսը, որ մեր մշակույթին ու արմատներին կառչած լինելու դեպքում կկարողանանք Բեկորներով հավաքել մեր երբեմնի հզոր
ՀԱՅՐԵՆԻՔԸ
Հիմնում
«Բեկոր» ավանդական երգի-պարի խումբը հիմնվել է 2018 թվականին պարուսույց Հարություն Բաղդասարյանի կողմից։ Իր գործունեության տարիների ընթացքում խումբը հանդես է եկել հանրային ելույթներով, պարուսուցումներով (ինչպես Երևանում, այնպես էլ՝ ՀՀ մարզերում) և պարուսուցման եռամսյա դասընթացներով։ «Բեկոր»-ը միտում ունի հանրության լայն հատվածին ծանոթացնել և հաղորդակից դարձնել հայ մշակույթին՝ հայ ազգային պարերի միջոցով։
Ստեղծման օրից ի վեր խումբն իր գործունեության ընթացքում պարբերաբար իրականացրել է խմբային պարուսուցումներ և ելույթներ, ներկայացել հանրությանը տարբեր ձևաչափերով։ Խումբը համավարակի ընթացքում ևս չի դադարեցրել իր գործունեությունը՝ տեղափոխվելով թվային հարթակներ, շարունակել է իր գործունեությունը ի նպաստ ազգային մշակույթային ծրագրերի և նպատակների։
2023 թ․ նոյեմբերին խումբը մասնակցեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի կողմից կազմակերպված «Հայրենիքիս» խորագրով համերգին։ Խմբի և կենտրոնի տղաների համատեղ ջանքերի շնորհիվ հանդիսատեսին ներկայացվեցին խրոխտ ու զորեղ ազգային պարեր։
Համերգի նպատակը հոգու, մարմնի և կամքի ուժի միասնությունը ցույց տալն էր՝ հնարավոր դարձած ազգային պարի միջոցով։ Համերգին նախորդել էր խմբի պարուսույց Հարություն Բաղադասարյանի ամիսների նվիրալ աշխատանքը՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող մասնակիցների հետ։
Նոր ձայնագրություն
2023թ․-ի նոյեմբերին կայացավ «Բեկոր» ավանդական երգի-պարի խմբի «Անունդ Հայաստան» խորագրով համերգ-ներկայացումը։ Համերգ-ներկայացման շրջանակներում խումբը նախաձեռնել և իրականացրել է թվով 11 նոր պարեղանակների ձայնագրություն՝ բերելով նոր հնչողություն և ընկալում։
Ներկայացումը ամբողջությամաբ՝ «Անունդ Հայաստան»
Միացեք սպասման
ցուցակին
Գրանցումից հետո Ձեզ հետ կապ կհաստատեն հաջորդ կամ ընթացիկ խմբին միանալու համար։
Նախագրանցում