մեր մշակույթի մի մասնիկը
«Հարք» ավանդական պարի խումբ
Ի՞նչ է Հարքը
Հարք ավանդական պարի խումբը ստեղծվել է հայկական ավանդական պարերի հարուստ ժառանգությունը պահպանելու, տարածելու և մշակույթը հայ սերունդներին
ճշգրիտ ներկայացնելու նպատակով
Հիմնում
2017 թվականից ի վեր «Հարք» ավանդական պարերի խումբը դարձել է մշակութային կամուրջ՝ համախմբելով շուրջ 300 մարդկանց՝ ոչ միայն հայերի, այլև այլ ազգերի ներկայացուցիչների, ովքեր՝ ոգեշնչվելով հայկական պարերի գեղեցկությամբ և խոր նշանակությամբ, միացել են այս յուրահատուկ ավանդույթին։ Նրանք իրենց հոգու և մարմնի շարժումով կենդանացնում են մեր ազգային մշակույթը։ Նրանք չեն պարում պարզապես ռիթմի տակ, նրանք պատմում են շարժման լեզվով։
Ավանդական պարերը ոչ միայն արվեստ են, այլև հոգեբանական ազդեցություն ունեցող ուժեղ գործիք։ Խմբում պարերի ուսուցումը հնարավորություն է տալիս բարձրացնել մարտական ոգին, զորացնել ազգային ինքնագիտակցությունը, ճանաչել մեր արմատներն ու այն ինքնության արժեհամակարգը, որը մեզ է փոխանցվել մեր նախնիներից։ Այդ արժեքների շնորհիվ սերունդներին է փոխանցվում համախմբվածության ոգին և ձևավորվում է «մենք»-ի մտածելակերպը։
Ընդունելություն
Պարերի միջոցով «Հարքը» վերակենդանացնում է մեր նախնիների ուժն ու ոգեղենությունը, հիշեցնում մեծ նշանակություն ունեցող ծեսերն ու ավանդույթները և դառնում է ոգեշնչման աղբյուր՝ ներկայում ապրելու ու արարելու համար։
Մենք գործում ենք Երևանում, կապվել կարող եք վերևում կամ ներքևում դրված սոցիալական ցանցերի հղումներով։
Դասերը
Կմեկնարկեն
Հուլիսի 31–ին 2025, Ժամը՝ 15։00
Պարուսույց՝ Մխիթար Դարմոնց
Նախագրանցում