մեր մշակույթի մի մասնիկը
Փոքրերի խումբ
Ի՞նչ է «Կարին»-ի փոքրերի խումբը
Մանչուկները՝ հատկապես նախադպրոցական և դպրոցական տարիքի, կարիք ունեն ծանոթանալու իրենց միջավայրին, այդ միջավայրի սկզբունքներին, բարոյական կարևորագույն մոտեցումներին և բազմաթիվ այլ՝ ոչ ֆիզիկական երևույթներին։ Կարինի փոքրերի խումբը միանշանակ
սովորելու ապահով միջավայր է
Հիմնում
«Կարին» ավանդական երգ ու պարի խմբի փոքրերի խմբակը ստեղծվել է երեխաներին ինքնաճանաչման ապահով, հետաքրքիր և խաղային ճանապարհով ուղղորդելու համար։ Սա պարզապես պարեր և երգեր սովորելու տեղ չէ, սա փոքրիկների մոտ հիմնավոր բարոյական սկզբունքներ ձևավորելու, կարևորագույն փափուկ հմտություններ ձեռք բերելու միջավայր է։
Ավանդական պարերն ու երգերը այն գործիքներն են, որոնցով հնարավոր է դառնում երեխաներին հասանելի և շատ հասկանալի դարձնել այնպիսի բարդ գաղափարներ, ինչպիսիք են ինքնաճանաչումը, հայրենաճանաչությունը, սերը իրենք իրենց և շրջապատող աշխարհի հանդեպ։
Դասերը անցկացվում են 5-15 տարեկանների համար հատուկ մտածված մեթոդաբանությամբ։ Ավանդական պարերից զատ ծրագիրը ներառում է խաղեր և ինտերակտիվ քննարկումններ, ինչպես նաև ծանոթացում ազգային նվագարաններին, ազգային երգերին ու խաղերին։
Խումբը ղեկավարվում է «Կարին»-ի պարուհիներ Ռուզաննա Ղարաջյանի, Աննա Հարությունյանի և Դիանա Ղաբուզյանի կողմից
Ընդունելություն
Երեք ամսվա ընթացքում երեխաները կծանոթանան ավանդական մշակույթին, երգ ու պարին։ Ծրագրի մեջ ներառված են նաև ինտերակտիվ հանդիպումներ ազգային նվագարանների երաժիշտների հետ։
Դասընթացը կազմակերպվում է երեխաների հետ աշխատանքի բոլոր նրբությունները հաշվի առնելով։ Հատուկ վարժություններով և խաղերով զարգանում են նրանց համագործակցության, թիմային աշխատանքի, ինքնավստահության հմտությունները։ Այս դասընթացը միայն պարերի մասին չէ, այն երեխաների ինքնաճանաչման և ինքնազարգացման ճանապարհի սկիզբն է։
Հաջորդ ընդունելությունը կլինի գարնանը, մանրամասների մասին խնդրում ենք հետևել «Կարին» ավանդական երգի-պարի խմբի սոցիալական էջերին։
Միացեք սպասման
ցուցակին
Գրանցումից հետո Ձեզ հետ կապ կհաստատեն հաջորդ կամ ընթացիկ խմբին միանալու համար։
Նախագրանցում