«Կարին» գիտական կենտրոն

Գիտությունն է ապահովում մշակույթի շարունակական կյանքը

Հիմնում

«Կարին» հայ ավանդական մշակույթի ուսունասիրության և հետազոտման գիտական կենտրոնը հիմնադրվել է 2018 թ․ հայ անվանի պարագետ, բանահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի մտահաղացմամբ և ղեկավարությամբ։

 

Ելնելով տարիներ շարունակ կատարած հետազոտական, բանահավաքչական և պարագիտական այլ աշխատանքների արդյունքներից՝ Գ․Գինոսյանը հանգեց այն մտքին, որ անհրաժեշտություն կա ստեղծելու ոլորտում, կարելի է ասել, եզակի մի կառույց, որը ոչ միայն կշարունակի վերոնշյալ աշխատանքների առավել բարձր մակարդակով իրականացումը, այլ  իր ուսերին կվերցնի նաև ինչպես հայ ավանդական մշակույթի գրագետ պահպանման և տարածման գաղափարախոսությունը, այնպես էլ կզբաղվի նախկինում գրանցված ազգագրական նյութերը վերականգնելու և նոր ուսումնսիրություններով հանդես գալու խիստ պատասխանատու գործը։

Պարը գիտություն է

Slider images

Գիտական կենտրոնի հիմքում դրվեցին մեծանուն ազգագրագետ, բանահավաք, հայ էթնոպարագիտության հիմնադիր, նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում շարժումների գրանցման միակ համակարգի՝ «կինետոգրաֆիա»-ի հեղինակ, ԽՍՀՄ գիտության վաստակավոր գործիչ, ՊԳԴ Սրբուհի Լիսիցյանի և նրա սաներ Ժենյա Խաչատրյանի, Էմմա Պետրոսյանի հիմնարար պարագիտական աշխատությունները։ Մեծ դեր ունեն նաև անցյալի և ներկայի մյուս ազգագրագետների և բանահավաքների աշխատությունները։

հազարամյակների արժեքը կրող

Արխիվ

Նշենք նաև, որ «Կարին» հայ ավանդական մշակույթի ուսումնասիրության և հետազոտման գիտական կենտրոնի աշխատանքների համար հիմք են հանդիսանում Գ․Գինոսյանի տարիներ շարունակ կատարած բանահավաքչական աշխատանքների արդյունքում ամբարված հսկայածավալ արխիվը, որը ներկայացնում է մեծ քանակությամբ տեսագրված ու ձայնագրված նյութեր և պարունակում ինչպես մինչ այդ հայտնի, այնպես էլ նորահայտ հայ ավանդական երգերի, պարերի, պարերգերի, ծեսերի և այլ մշակութային արժեք ներկայացնող դրսևորումների չափազանց արժեքավոր հավաքածու։

Դրանից զատ՝ արխիվն իր մեջ ներառում է նաև հսկայածավալ գրադարան, դաշտային բանահավքչական աշխատանքների ժամանակ հայտնաբերված կամ գնված ազգագրական արժեք ներկայացնող նյութեր՝ բերված ՀՀ տարբեր մարզերից, Արցախից, եվրոպական մի շարք քաղաքներից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Լիբանանից և այլ երկրներից։

«Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը. որովհետև թեպետ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումներն ակամա մատնում են ներքինը»։

Կոմիտասի մասին կարճ դասախոսություն լսեք ստորև՝

Slider images
Gagik Ginosyan Karin

Ժամանակակից աշխարհում գործող գիտական կենտրոն

2021թ․ սկսած՝ կենտրոնը նոր թափ առավ «Այբ» դպրոցի հետ համագործակցության արդյունքում, երբ ստեղծվեց դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակներում գործող «Կաքավագիր» ակումբը, որը համալրել էին 11-12-րդ դասարանների աշակերտները։ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ ակումբի անդամները զբաղվում էին հայ ավանդական պարերի ուսումնասիրությամբ և գործնականում կիրառում Ս․ Լիսիցյանի «կինետոգրաֆիա» համակարգը։ Այս ակումբի գործունեության արդյունքը հանդիսացավ 2022թ․ Գ․Գինոսյանի ղեկավարությամբ հրատարակված «պարագրաֆ»-ը, որը, «կինետոգրաֆիա»-ի պարզեցված և կատարելագործված տարբերակի՝ «կաքավագիր» եղանակի ուսուցողական ձեռնարկն է, և 2023թ․ հրատարակված «պարահեն ինքնություն» ուսումնասիրությունների ժողովածուն, որում քննարկվում են հին հայկական կենցաղի դրսևորումներից, տարածաշրջանային և բնակլիմայական պայմաններից կախված ավանդական պարերի առաջացման եղանակները՝ Կարնո շրջանի 10 պարերի օրինակով, որոնց, կաքավագիր եղանակով կատարված գրանցումները, նույնպես ներկայացված են ժողովածուի մեջ։

Այս ամենի արդյունքում ստեղծված արդեն գիտահանրամատչելի տեղեկությունները ոչ  միյայն շուրջ 50 տարվա թմբիրից դուրս բերեցին և վերստին գործածության մեջ դրեցին Ս․Լիսիցյանի ստեղծած արժքավոր համակարգը, երկարատև դադարից հետո գրի առնելով 10 հայկական ավանդական պարանմուշ, այլև, ծառայելով գիտական կենտրոնի հիմնական գաղափարախոսությանը, դրանք վերադարձրին ժողովրդին՝ Երևանում («Նարեկացի արվեստի միություն»-ում), և Գյումրիում («Հոկտեմբեր» կինոթատրոնում) աշխատանքի արդյունքները ամփոփող երկու դասախոսությունների տեսքով, որոնք կրում էին «Պարի պատարագ» խորագիրը։

Սրանից զատ՝ «Կարին» գիտական կենտրոնը «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի հետ համագործակցությամբ ձեռնամուխ եղավ Հայաստանի հանրակրթական դպրոցներում հիմնադրամի ջանքերով ներդրված «Ազգային երգ ու պար» առարկայի դպրոցական ծրագիրը կազմելուն և արդեն եղած նյութերը թարմացնելուն, ինչպես նաև առարկայի ուսուցիչների համար ուսուցչամեթոդական ձեռնարկ պատրաստելուն։

Այս աշխատանքները կրթամշակութային հիմնադրամի համահիմնադիր Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ իրականացվում էին գիտական կենտրոնի անդամների կողմից։

Հեռանկարային նպատակները

«Կարին» հայ ավանդական մշակույթի ուսունասիրության և հետազոտման գիտական կենտրոնը ապագայում նախատեսում է ստեղծել հայկական ավանդական պարերի հավաքածու՝ «պարադարան», որտեղ կզետեղվեն մինչ այժմ գրառված, տարբեր ավանդական խմբերի ելույթացանկում երբևէ ներառված հայտնի պարերը՝ իրենց բոլոր տարբերակներով, նկարագրությունով, պարաքայլերի բացատրությամբ և կից կաքավագիր գրանցումով։

Պարբերաբար հանդես գալ ոլորտում կազմակերպվող միջոցառումներին, թողարկել հայ ավանդական մշակույթի տարբեր դրսևորումների մասին գիտականորեն հիմնավորված հոդվածներ, կազմակերպել գիտաժողովներ, հավաքներ, քննարկումներ՝ ոլորտին վերաբերվող տարբեր թեմաներով, աջակցել ցանկացողներին թե՛ անհատականորեն, և թե՛ խմբային մոտեցումներով բարձրացնել տեղեկացվածությունն ու մասնագիտական գրագիտությունը, ինչպես նաև շարունակել բանահավաքչական և գիտահետազոտական աշխատանքներն Հայաստանում ու արտերկրում։

Ուսուցիչների վերապատրաստմանն ուղղված ֆոնդահայթայթման երեկո

Slider images
Slider images
Slider images
Slider images