Author Archives: admin

Ելույթներ


Թակ-Թանզարա

Չէի մտածում, որ 22 տարեկանում ինչ-որ մեկին պարի կընդունեն: Մասնագիտությամբ կիբերնետիկ էի, պարի հետ կապ չունեի: Այսպես համոզված լինելով, որ չեն ընդունելու՝ չմերժեցի ընկերոջս խնդրանքը: Մտանք դահլիճ. Հայրիկ Մուրադյանը նստած էր 4-րդ շարքում: Մոտեցանք, ընկերս ասաց, որ ուզում ենք պարել: Շատ հանգիստ ու անտարբեր դեմքով սպասում էի, որ այդ ծերունին կասի՝ գնացեք տուն, ձեր ժամանակն անցել է,բայց... «Բարձրացեք բեմ»,- հնչեց Հայրիկի պատասխանը: Այս բառերի մեջ եղած սերը հեղաշրջեց իմ կենսագրությունը: «Հայու տեսակ» հաղորդաշարի այս թողարկումը «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ստեղծման, պատմության ու նպատակի մասին է:

Սկզբնաղբյուր՜ http://www.lratvakan.am/?p=27118
Ինչպես ստեղծվեց «Կարինը» կամ կենսագրության հեղաշրջում. «Հայու տեսակ»

«Կարին» ավանդական երգի-պարի խումբը հայկական պարի մատուցման ճշգրտությամբ ու ոգեշնչված կատարումներով ոչ միայն սիրված ու փնտրված խումբ է Հայաստանում ու երկրից դուրս, այլև ստեղծման օրից իր առջև նպատակ է դրել փրկել չգրառված հայկական պարերը: Գրառված ու մոռացությունից փրկված վերջին երկու պարերի մասին էլ զրուցում ենք «Կարին»-ի ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ:

«Անցած տարվա վերջին և այս տարի ՀԲԸՄ հայ երիտասարդական ընկերության «Արին» պարախմբի հրավերով Բեյրութում պարեր էի բեմադրում, ու ցանկություն հայտնեցի, որ հրավիրողներն ինձ տանեն հնարավոր այն վայրերը, ուր կարելի է չգրառված պարեր փրկել: Բեյրութից վաթսուն կիլոմետրի վրա գտնվող Այնճար գյուղում հանդիպեցինք մեկին, ով այս պարը գիտեցող ու կատարող միակ մարդն էր: Հայ Առաքելական եկեղեցու հոգևորական՝ տեր Աշոտ քահանա Կարագաշյանը, ով առաջացած տարիք ուներ, 81 տարեկան է, հայկական իրապես առաջին զինապարը գրառելու հնարավորություն տվեց: Պար, որը պարել են իրենց տոհմում, և ինքը վերջինն է, ով գիտե և կատարում էր: ««Չալմը դանգը» անունով Մուսալեռի պարը, որը թարգմանաբար նշանակում է «ինքնացուցադրում», իրենից ներկայացնում է հարսանեկան ռազմի պար՝ դաշույններով»,- ներկայացնում է պարոն Գինոսյանը:

Պարի իմաստն ու նախապատմությունը տխուր է. քանի որ հարսին տանից հանելու ժամանակ քրդերն ու թուրքերը կարող էին ավազակաբար հարսին փախցնել, ուստի թագավոր-փեսայի ընկերները հարևան տանիքին դաշույններով զուգապարել են, ինքնացուցադրել իրենց հմտությունները, որպեսզի թշնամին չհամարձակվի մոտենալ նորահարսին: Հարսանիքի ժամանակ էլ են այդ պարը պարել:

«Գրառել ենք նաև «Դաբկի» պարի երեք տարատեսակ, որն աշխատանքային ծանր պար է, և ավելի շատ գիտական արժեք ունի, քան բեմական: Հայկական կենցաղային մշակույթի հետաքրքիր դրսևորումներից է և արժանի պահպանվելու»,- պատմում է «Կարին»-ի ղեկավարը: Պարոն Գինոսյանի խոսքով, այս պարերից «բեմ պահելու զորեղություն ունի» «Չալմը դանգը» դաշունապարը, որը խմբի ղեկավարը երկու անգամ արդեն հրապարակավ կատարել է Հոլանդիայում և Երևանում:

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով սեպտեմբերի 19-24-ը «Կարինը» ելույթներ ունեցավ Հոլանդիայում, տեղի հայ համայնքի և եվրոպացի հանդիսատեսի առաջ: Հոլանդիայի երեք քաղաքներում՝ Ալմելո, Մաստրիխտ և Հաագա, անցկացված համերգը նպատակ ուներ տեղի մեր հայրենակիցներին ոգեշնչել, իսկ եվրոպացի հանդիսատեսին ներկայացնել հայկական երգ ու պարի հազարամյա մշակույթը: Եվ պարոն Գինոսյանը վճռում է Մուսալեռի դաշունապարի առաջին կատարումը նվիրել երկրի անկախության տոնին: Հաագայի 800 տեղանոց դահլիճի միայն 100-ն էին հայ, մյուսները` դեսպաններ էին, դիվանագիտական կորպուսի օտարազգի հյուրեր: Հայկական խմբի ելույթն արժանացել է առանձնահատուկ բարձր գնահատականի:

«Մեզ նախօրոք զգուշացրել էին, որ դահլիճը սովորաբար 2-3 րոպե է ծափահարում, սակայն Մուսալեռի դաշունապարից հետո 15 րոպե հոտնկայս ծափահարել են, երեք անգամ «բիս» են կանչել: Դեսպաններից մեկն էլ իր խոսքում ասաց, որ Եվրոպայում նման հզոր էներգիայով պարեր գոյություն չունեն: Իսկ դաշունապարից տպավորվել էին ու զարմացել, որ բեմի վրա դաշույններ են խաղացվում, սակայն ոչ մի ագրեսիա չկա: Իսկապես, ասպետական կեցվածքի պար էր և ճիշտ ընդունելության արժանացավ, ինչի համար շնորհակալ ենք կազմակերպիչներին՝ ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանին և Ալմելոյի հայ համայնքին»,- ասում է պարոն Գինոսյանը:

Երկրորդ անգամ կատարվել է, ավելի ճիշտ, այս պարով է սկսվել «Էրեբունի-Երևան- 2795» տոնակատարությունը, և պարը նախորդել ու նախապատրաստել է Արգիշտի արքայի թատերական մուտքը: Ընդհանրապես, «Կարին»-ը երեք անգամ ավելի պարեր ունի գրառած, քան կատարում է խումբը, և երեքից մեկն է միայն «բեմ բարձրանում»: Իսկ Կոմիտասի թանգարանի բացմանը կատարելու են Կոմիտասի գրառած 8 պարերից մեկը՝ «Շորորը», որը էպիկական բնույթի, միստիկական պար է, և հարյուր տարի բեմ չի բարձրացել:

Գայանե Մկրտչյան http://kamartert.am

«Կարին»-ի գրառած-փրկած Մուսալեռի դաշունապարը
Նիդերլանդական Օրագիր-14
Նիդերլանդական Օրագիր-13