(հայերեն) Mandorlo in fiore 2018

2018թ. մարտի 3-11 Իտալիայի Ագրիջենտո քաղաքում տեղի կունենա արդեն ավանդական դարձած Mandorlo in Fiore 73-րդ փառատոնը: Փառատոնի նպատակն է ներկայացնել տարբեր ժողովուրդների ազգային մշակույթը, հատկապես UNESCO- ի կողմից  մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչված արժեքները, նպաստել դրանց արժեվորմանն ու տարածմանը: Փառատոնի շրջանակներում նախատեսվում են բացօթյա միջոցառումների շարք, շքերթներ, մրցույթներ և այլն: Այս կերպ նշանավորում են գարնան սկիզբը՝ խաղաղության և եղբայրության ուղերձ հղելով աշխարհի ժողովուրդներին:

Այս տարի փառատոնին կմասնակցի նաև Կարին ավանդական երգի-պարի խումբը, ներկայացնելով «Սասնա Ծռեր» էպոսը և Քոչարի ռազմապարը, որոնք  ընդգրկվել են UNESCO- ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: