(հայերեն) Festivalul Strada Armeneasca. Միջազգային փառատոն՝ նվիրված հայ մշակույթին

2014 թվականից սկսած ամեն տարի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի սրտում՝ հայկական փողոցում, կազմակերպվում է միջազգային փառատոն՝ Festivalul Strada Armeneasca, որը կոչված է նպաստելու հայկական մշակութային ժառանգության լուսաբանմանը: Մի քանի օր տևող միջոցառումների ընթացքում հանրությանը ներկայացվում են հայկական ավանդական ուտեստներ, ձեռագործ աշխատանքներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ,  ազգային երգեր և պարեր:

 

Այս տարվա փառատոնի պատվավոր հյուրն էր «Կարին» ավանդական երգի և պարի խումբը, որը հուլիսի 28-30-ը հանդես եկավ հայ ազգային պարի լավագույն նմուշներից կազմված հատուկ ծրագրով՝ հանդիսատեսին փոխանցելով ազգային պարի ոգին:

Որոշ հատվածներ խմբի ելույթներից՝  այստեղ: