«Վերադարձ Ակունքներին» – Ազգային Պարի Բաց Դասեր Երևանի Տարբեր Համայնքներում

«ԿԱՐԻՆ» կրթամշակութային ՀԿ-ի «ԼԵՌՆԱՊԱՐ» խումբը շարունակում է «ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ» հայ ավանդական պարի բաց դասերի շարքը:

Երրորդ միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 6-ին ժամը 19:00-ին Շենգավիթ մետրոյի հետնամասում գտնվող ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում:

Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանին՝ ի դեմս վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի՝ կազմակերպչական հարցերով աջակցելու և տեխնիկա տրամադրելու համար:

Յուրաքանչյուր բաց-դասին մեր ազգային պարերին մասնակից են դառնում ավելի ու ավելի շատ հայորդիներ, ինչն անչափ ուրախալի է, քանի որ ազգային մշակույթին հաղորդակից լինելն առաջին նախապայմանն է ազգային ինքնության պահպանման համար