«Կարինը» հրավիրում է բոլո՜ր-բոլորին ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՎ:
Հուլիսի 3-ին ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո համեցեք սովորելու հայ ավանդական պարեր և միասին նշելու Սարդարապատի հերոսամարտի հաղթանակն ու ՀՀ անկախության օրը:
Հանդիպման վայրը՝ ԿԱՍԿԱԴ:
Մուտքն ազատ է բոլորի համար:
Շնորհակալություն ենք հայտնում «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնին տարածք և տեխնիկա տրամադրելու համար: