Հայկական պարի բաց դաս. «Մեր պարերը և մենք» – 29.01.2016

Հունվարի 29-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է հայկական պարերի բոլոր սիրահարներին՝ մասնակցելու «Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարի բաց դասին: Նախաձեռնողն է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ ՀՀ մշակույթի գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Արդեն 10 տարի է՝ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը անցկացվում է հայկական պարի բաց դաս՝ նպատակ ունենալով երիտասարդներին ծանոթացնել և համախմբել հայկական ավանդական պարի շուրջ:

Սիրով սպասում ենք բոլորին:

Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020
www.naregatsi.org