«Գութան 2016» ազգագրական երգի-պարի փառատոն

Սեպտեմբերի 28-ին Գաֆէսճյան քանդակների պարտեզում Երևանի քաղաքապետարանի և մշակույթի նախարարության աջակցությամբ  կմեկնարկի «Գութան 2016»  ազգագրական  երգի-պարի փառատոնը։

Փառատոնին կմասնակցեն  «Կարին», «Ծովակ», «Ակունք», «Վան», «Մասունք», «Մարաթուկ», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Մշո հավքեր»,  «Տարոնցիներ»,  «Տավրոս»,  «Ոստան»,  «Գորանի», «Վերադարձ»  համույթները,  որոնք կներկայացնեն Հայաստանի տարբեր շրջանների ազգային երգերն ու պարերը: