«Վերադարձ Ակունքներին» – Ազգային Պարի Բաց Դասեր Երևանի Տարբեր Համայնքներում

«ԿԱՐԻՆ» կրթամշակութային ՀԿ-ի «ԼԵՌՆԱՊԱՐ» խումբը շարունակում է «ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ» հայ ավանդական պարի բաց դասերի շարքը:

Չորրորդ միջոցառումը տեղի կունենա սեպտմբերի 3-ին ժամը 19:00-ին Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի խաղադաշտում (Շենգավիթ մետրոյի կայարանից մի փոքր ներքև, «Ինեսա» խանութի մոտ, հ.49 երթուղայինի վերջին կանգառ):

Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանին՝ ի դեմս վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի՝ կազմակերպչական հարցերով աջակցելու և տեխնիկա տրամադրելու համար:

Յուրաքանչյուր բաց-դասին մեր ազգային պարերին մասնակից են դառնում ավելի ու ավելի շատ հայորդիներ, ինչն անչափ ուրախալի է, քանի որ ազգային մշակույթին հաղորդակից լինելն առաջին նախապայմանն է ազգային ինքնության պահպանման համար