Ուս ուսի. մենահամերգ

Սեպտեմբերի 30-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում «Կարին» ավանդական երգի-պարի խումբը հանդես կգա համերգային ծրագրով, որը կամփոփի «Կարին»-ի և Հանրային հեռուստաընկերության համատեղ ծրագիրը՝ «Առավոտ լուսո» հաղորդման «Ուս ուսի» էջի առաջին եթերաշրջանը, որի ընթացքում նկարահանվել և ցուցադրվել է 43 պար։
Համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել սեպտեմբերի 25-ից սկսած՝ Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից, toms.am կայքից, կամ զանգահարելով 094-12-46-06 և 099-12-46-06 հեռախոսահամարներով։ Տոմսերի արժեքը՝ 1000- 5000 դրամ։

Սիրով սպասում ենք բոլորիդ: