ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՊԱՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Կարին ավանդական երգի-պարի խումբը հրավիրում է սովորելու հայ ավանդական պարեր:

Միասին կսովորենք ռազմական, ծիսական, պաշտամունքային, չարխափան, աշխատանքային և այլ պարեր: Նորաբաց խումբը կգործի ապրիլ ամսից երեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 18:30 – 20:30 Սարյան փողոցում: Այլ մանրամասների համար զանգարահել 094-01-28-26 հեռախոսահամարով։

Խմբի պարուսույցը Կարին ավանդական երգի-պարի խմբի անդամ Ալեքսանդր Սարգսյանն է:

Սիրով սպասում ենք բոլորին:
Սովորենք և ազգային պարի շնորհիվ ճանաչենք հայ ազգի ակունքները: