Հայ ավանդական հարվածային գործիքների դասընթաց (դհոլ, կոպալ) – 01․02․2016

«Կայթ» արվեստի զարգացման հիմնադրամը հրավիրում է սովորել նվագել հայ ավանդական հարվածային նվագարաններ։ Դասընթացը ներառում է դհոլի, կոպալի և հարվածային գործիքների նոտագրական համակարգի մասնագիտացված ուսուցում և այլ ազգերի հարվածային գործիքներին ծանոթություն։ Պարապմունքները տեղի կունենան շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 15.00 ֊ 16.20։
Դասընթացը կվարի «Կարին» և «Կայթ» ավանդական երգ ու պարի խմբերի երաժիշտ Գրիգոր Դավթյանը։
Մանրամասների համար զանգահարել 094 34 55 85 հեռախոսահամարով։