Հայկական պարի բաց դաս. «Մեր պարերը և մենք»

Ամսվա վերջին ուրբաթ օրը՝ մարտի 27-ին, ժամը 19:00-ին ՀՀ Մշակույթի գործիչ Գագիկ Գինոսյանը և իր ղեկավարած «Կարին» ավանդական երգի-պարի խումբը Նարեկացի Արվեստի Միությունում կմատուցեն ժողովրդական պարի հերթական բաց դասը:

Արդեն իններորդ տարին է, որ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ անցկացնում է հայկական ավանդական պարի բաց դաս: Ավանդաբար պարի բաց դասը տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը: Գինոսյանի խոսքով բաց դասի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել հայկական ավանդական պարերին՝ դրանց շուրջ համախմբելով ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդների: