Հայկական պարի բաց դաս. «Մեր պարերը և մենք»

Նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին հրավիրում ենք մասնակցելու «Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարի բաց դասին, որի նախաձեռնողն է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ ՀՀ մշակույթի գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Բաց դասի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել հայկական ավանդական պարերին՝ դրանց շուրջ համախմբելով ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդների:

Ինչպես միշտ բաց դասին կարող են մասնակցել բոլոր պարել ցանկացողները առանց տարիքային սահմանափակման:

Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020