Գագիկ Գինոսյան «Մտորումներ ինքս ինձ հետ»

Դեկտեմբերի 21-ին, ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը և իր վաղեմի բարեկամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հրավիրում են «Մտորումներ ինքս ինձ հետ» խորագրով հանդիպմանը:

2006 թվականին, «Գոյ» թատրոնի առաջարկով և Նարեկացի Արվեստի Միության աջակցությամբ, լույս տեսավ Գագիկ Գինոսյանի «Ողջո՜ւյն, տղե՛րք» ժողովածուն:

Այն ներկայացնում է հեղինակի արձակ բանաստեղծությունները, հրապարակախոսական հոդվածներն ու հարցազրույցները, «Թանձր մտքեր» խորագրի ներքո նա ներկայացրել է նաև իր թևավոր աֆորիզմները:

Արցախյան ազատամարտի մասնակից մահապարտ զինվոր, ուսուցիչ, պարուսույց, նժդեհական, գիտնական նաև գրող Գագիկ Գինոսյանը հանդիսականին հրավիրում է զրույցի՝ ի՛ր հետ ի՛ր խոհերի քննարկմանը:

Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020