Ավանդական պարի դասընթաց – 02․02․2016

«Կարին» ավանդական երգ ու պարի խումբը իր «Հունձք» խմբում հրավիրում է ուսանելու դարերի խորքից մեզ հասած հայ ավանդական պարերը` Քոչարի, Փափուռի, Յարխուշտա, Գյովնդ, Վեր-Վերի և այլն: Դասընթացի ընթացքում մասնակիցները բացի պարել սովորելուց կծանոթանան նաև ավանդական պարի հիմունքներին:
Դասընթացը կանցկացվի «Հայաստանի խուլերի միավորման» շենքում (հասցե` Եզնիկ Կողբացու փող․ 75 շենք), երեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 18:00 – 19:30:
Պարուսույց` Սաշա Սարգսյան:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 094 01 28 26 հեռախոսահամարով կամ դիմել պարուսույցի ֆեյսբուքյան էջում։