«Կարին» ավանդական երգի – պարի խմբի ճյուղ «Ակն» ավանդական երգի – պարի խումբը իր միամյակի կապակցությամբ կատարում է ընդունելություն: Խումբը գործում է Մաշտոցի համալսարանում, հասցե՝ Մխիթար Հերացու փող., 2/1 շենք:
Պարի դասերն անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ (18:00-20:00) և կիրակի (14:00-16:00) օրերին:
Այլ մանրամասների և գրանցվելու համար դիմել պարուսույց Անի Գինոսյանին (հեռ. 094-15-06-09):
Պարապմունքները կմեկնարկեն հոկտեմբերի 9-ին: Առաջին պարապմունքը կանցկացվի անվճար: Համեցե՛ք: