«Վերադարձ Ակունքներին» – Ազգային Պարի Բաց Դասեր Երևանի Տարբեր Համայնքներում

«ԿԱՐԻՆ» կրթամշակութային ՀԿ-ի «ԼԵՌՆԱՊԱՐ» խումբը շարունակում է «ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ» հայ ավանդական պարի բաց դասերի շարքը:

Երկրորդ միջոցառումը տեղի կունենա հուլիսի 2-ին ժամը 19:00-ին, Շենգավիթ վարչական շրջանում՝ Մովսես Գորգիսյանի անվան պուրակում (Շիրակի 2-րդ նրբանցք, Չարբախի շուկայի և Մովսես Գորգիսյանի անվան միջն. դպրոցի հաարևանությամբ):

Հետագա միջոցառումների մասին տեղեկանալու համար հետևեք «ԿԱՐԻՆ» խմբի ֆեյսբուքյան էջին և խմբին.
https://www.facebook.com/karin.folk.group
https://www.facebook.com/groups/folk.dance

Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանին՝ ի դեմս վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի՝ կազմակերպչական հարցերով աջակցելու և տեխնիկա տրամադրելու համար:

Յուրաքանչյուր բաց-դասին մեր ազգային պարերին մասնակից են դառնում ավելի ու ավելի շատ հայորդիներ, ինչն անչափ ուրախալի է, քանի որ ազգային մշակույթին հաղորդակից լինելն առաջին նախապայմանն է ազգային ինքնության պահպանման համար