Սերունդների Պարը

Մայիսի 31-ին,ժամը`17:00-ին Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բակում տեղի կունենա 《Կարին》ազգագրական երգի և պարի համույթի բաց դաս-համերգը: Արդեն տաս տարի ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը 《Կարին》-ը բաց դասեր է կազմակերպում և ազգային պար ուսուցանում բոլոր ցանկացողներին, վարակում ազգային պարով:Այս անգամ ազգային պար սովորելու,ազգայինով վարակվելու հնարավորություն կունենան Աբովյան քաղաքի բնակիչները:Սիրով բոլորին հրավիրում ենք միանալ համաքաղաքային տոնին:
Հասցե` ք. Աբովյան, Տարտուի փ.
Այլ վայրերից մեզ միանալ ցանկացողները կարող են
Երևանից 259, 261,267 և 0 համարի երթուղայիններով ,ինչպես նաև անվճար ավտոբուսներով հասնել Աբովյան քաղաք: