«Ուս ուսի» էջի շրջանակում հեռուստատեսային մեկ տարվա ընթացքում հեռուստադիտողը հասցրեց սովորել ծիսական, ռազմի, հարսանեկան և խնամիների, ճանապարհի ու անգամ սգո պարեր: Ներկայացված պարերի աշխարհագրությունը մեծ է՝ Կարին, Սասուն, Մուշ, Սղերդ, Ալաշկերտ, Վան, Ջավախք, Ախլցխա, Մուսալեռ… Հայկական պարերի գանձարանը ներառում է ավելի քան 2 հազար պարանմուշ, որոնցից շատերին հեռուստադիտողը ծանոթանալու հնարավորություն կունենա հաջորդ եթերաշրջանի ընթացքում: