«Մեր պարերը և մենք» բաց դաս – 26.02.2016

Պարի հերթական բաց դաս Գագիկ Գինոսյանի հետ փետրվարի 26-ին՝ ժամը 19:00-ին:

Նարեկացի Արվեստի Միությունը և «Կարին» ավանդական երգի-պարի խումբը իրենց հավատարիմ հետևորդներին և հայկական պարի բոլոր սիրահարներին սիրով հրավիրում են «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասի հերթական հանդիպմանը:

«Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասերը, դառնալով շարունակական, արդեն մեկ տասնամյակ, աշնան և ձմռան ամիսներին ավանդաբար անցկացվում են Նարեկացի Արվեստի Միությունում:

Սիրով սպասում ենք բոլորին:

Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020
www.naregatsi.org