«ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ». Հայկական ավանդական պարի երեկո

Արդեն իններորդ տարին է, որ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Գինոսյան Գագիկի գլխավորությամբ անցկացնում է հայկական ավանդական պարի բաց դաս: Ավանդաբար պարի բաց դասը տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը:

Տարվա երկրորդ պարային հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին: ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո համեցեք Նարեկացի արվեստի միություն (Վարդանանց 16/1): «Կարինը» հրավիրում է բոլո՜ր-բոլորին ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՎ:

Մուտքն ազատ է: