Ավանդական պարերի 6 ամսյա դասընթաց

6-ամսյա ազգագրական պարի դասընթացներ են հայտարարվում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի անդամ Անդրանիկ Բաղադասարյանի սիրողական խմբում: Վեց ամիսների ընթացքում խմբի անդամները կտիրապետեն 15-20 ավանդական պարերի: Մասնակիցները կսովորեն ոչ միայն պարել,այլ նաև կծանոթանան ավանդական պարի պատմությանը, նշանակությանը և հոգեբանությանը: Պարերի մեջ ներառված են ռազմական, որսորդական, աշխատանքային, չարխափան և այլ տեսակի պարեր: Պարապմունքները անցկացվելու են շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի 20:00-21:30 և ուրբաթ 18:30-20:00 Տերյան մշակութային կենտրոնում:

Գրանցվողները կստանան 15-20% զեղչ Taraz & Art Photolab-ում լուսանկարվելու համար և ONE WAY TOUR-ի կողմից զեղչի կտրոններ,որոնք կարող են օգտագործել ցանկացած, առանց ակցիա տուրից օգտվելիս:
Մանրամասների, գրանցվելու համար կարող եք զանգահարել 093 72 76 90 հեռախոսահամարով կամ գրել Անդրանիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջին:

Պարապմունքները կսկսվեն հոկտեմբերի 3-ից: