«Կարին» ավանդական երգի - պարի խմբի ճյուղ «Ակն» ավանդական երգի - պարի խումբը իր միամյակի կապակցությամբ կատարում է ընդունելություն: Խումբը գործում է Մաշտոցի համալսարանում, հասցե՝ Մխիթար Հերացու փող., 2/1 շենք:

Պարի դասերն անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ (18:00-20:00) և կիրակի (14:00-16:00) օրերին:

Այլ մանրամասների և գրանցվելու համար դիմել պարուսույց Անի Գինոսյանին (հեռ. 094-15-06-09):

Պարապմունքները կմեկնարկեն հոկտեմբերի 9-ին: Առաջին պարապմունքը կանցկացվի անվճար: Համեցե՛ք:

Ավանդական պարերի դասընթաց – 09.10.2016
Կատարվում է ընդունելություն «Կարին» ավանդական երգի-պարի խմբի սան Անդրանիկ Բաղդասարյանի «Հայ Քաջեր» խմբում: Սովորում ենք Կարինի, Շատախի, Վասպուրականի, Մուշի, Սասունի և այլ տարածաշրջանների իշխանական, ռազմական, աշխատանքային, ծիսական պարեր, որոնք պարունակում են չարխափան, արևապաշտական, բնապաշտական և այլ խորհուրդներ: Պարապմունքները անցկացվելու են Ազգային գրադարանի շենքում,Տերյան մշակութային կենտրոնում,երեքշաբթի և հինգշաբթի օրերին,երեկոյան 18:30-20-00: Դասընթացները կսկսվեն ապրիլի 12-ից: Գրանցվելու համար զանգահարել 093 72 76 90 կամ գրել Անդրանիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջին (https://web.facebook.com/folkdanse?_rdr )
Ավանդական պարերի դասընթաց – 12.04.2016
«Կարին» ավանդական երգ ու պարի խումբը իր «Հունձք» խմբում հրավիրում է ուսանելու դարերի խորքից մեզ հասած հայ ավանդական պարերը` Քոչարի, Փափուռի, Յարխուշտա, Գյովնդ, Վեր-Վերի և այլն: Դասընթացի ընթացքում մասնակիցները բացի պարել սովորելուց կծանոթանան նաև ավանդական պարի հիմունքներին: Դասընթացը կանցկացվի «Հայաստանի խուլերի միավորման» շենքում (հասցե` Եզնիկ Կողբացու փող․ 75 շենք), երեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 18:00 - 19:30: Պարուսույց` Սաշա Սարգսյան: Մանրամասների համար կարող եք զանգահարել 094 01 28 26 հեռախոսահամարով կամ դիմել պարուսույցի ֆեյսբուքյան էջում։
Ավանդական պարի դասընթաց – 02․02․2016
«Կայթ» արվեստի զարգացման հիմնադրամը հրավիրում է սովորել նվագել հայ ավանդական հարվածային նվագարաններ։ Դասընթացը ներառում է դհոլի, կոպալի և հարվածային գործիքների նոտագրական համակարգի մասնագիտացված ուսուցում և այլ ազգերի հարվածային գործիքներին ծանոթություն։ Պարապմունքները տեղի կունենան շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 15.00 ֊ 16.20։ Դասընթացը կվարի «Կարին» և «Կայթ» ավանդական երգ ու պարի խմբերի երաժիշտ Գրիգոր Դավթյանը։ Մանրամասների համար զանգահարել 094 34 55 85 հեռախոսահամարով։
Հայ ավանդական հարվածային գործիքների դասընթաց (դհոլ, կոպալ) – 01․02․2016
Ազգագրական պարերի սիրողական խմբում կատարվում է ընդունելություն 17ից բարձր անձանց համար։ Միասին սովորենք ծիսական; պաշտամունքային; ռազմական; հարսանեկան; աշխատանքային և շատ այլ խմբապարեր՝ ինչպես նաև դրանց իմաստն ու ծագումնաբանությունը
Հայ Ավանդական Պարի Դասընթացներ