«Կարին» ավանդական երգի - պարի խմբի ճյուղ «Ակն» ավանդական երգի - պարի խումբը իր միամյակի կապակցությամբ կատարում է ընդունելություն: Խումբը գործում է Մաշտոցի համալսարանում, հասցե՝ Մխիթար Հերացու փող., 2/1 շենք:
Պարի դասերն անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ (18:00-20:00) և կիրակի (14:00-16:00) օրերին:
Այլ մանրամասների և գրանցվելու համար դիմել պարուսույց Անի Գինոսյանին (հեռ. 094-15-06-09):
Պարապմունքները կմեկնարկեն հոկտեմբերի 9-ին: Առաջին պարապմունքը կանցկացվի անվճար: Համեցե՛ք:
Ավանդական պարերի դասընթաց – 09.10.2016
Կատարվում է ընդունելություն «Կարին» ավանդական երգի-պարի խմբի սան Անդրանիկ Բաղդասարյանի «Հայ Քաջեր» խմբում:
Սովորում ենք Կարինի, Շատախի, Վասպուրականի, Մուշի, Սասունի և այլ տարածաշրջանների իշխանական, ռազմական, աշխատանքային, ծիսական պարեր, որոնք պարունակում են չարխափան, արևապաշտական, բնապաշտական և այլ խորհուրդներ:
Պարապմունքները անցկացվելու են Ազգային գրադարանի շենքում,Տերյան մշակութային կենտրոնում,երեքշաբթի և հինգշաբթի օրերին,երեկոյան 18:30-20-00:
Դասընթացները կսկսվեն ապրիլի 12-ից:
Գրանցվելու համար զանգահարել 093 72 76 90 կամ գրել Անդրանիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջին (https://web.facebook.com/folkdanse?_rdr )
Ավանդական պարերի դասընթաց – 12.04.2016