Կարին ավանդական երգի-պարի խումբը մայիսի 11-ին ժամը 19:00-ին հրավիրում է Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոն, որտեղ տեղի կունենա Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին նվիրված համերգ-ներկայացում՝ «Հայոց երգի հայրիկը» խորագրով: Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան Խմբավարներ՝ Տաթևիկ Շախկուլյան, Անուշ Բալբաբյան Երաժշտական մասի ղեկավար՝ Սևադա Իրիցյան Ռեժիսոր՝ Արթուր Սահակյան Նկարիչ՝ Գարեգին Եվանգուկյան Տոմսերի անվճար առաքման համար զանգահարել 093 12 46 00 հեռախոսահամարով:
Կարին – «Հայոց Երգի Հայրիկը» ․ Համերգ-Ներկայացում
Ավանդաբար աշնան և ձմռան հանդիսաշրջանում ՀՀ Մշակույթի գործիչ Գագիկ Գինոսյանը և իր ղեկավարած «Կարին» ավանդական երգի-պարի խումբը Նարեկացի Արվեստի Միությունում մատուցում են ժողովրդական պարի բաց դաս: Քանի որ այս ամսվա վերջին ուրբաթ օրը ապրիլի 24-ն է՝ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը, ապա այս անգամ ժողովրդական պարի բաց դասը տեղի կունենա նախավերջին ուրբաթ օրը՝ ապրիլի 17-ին, ժամը 19:00-ին: Հիշեցնենք նաև, որ Նարեկացի Արվեստի Միությունում ապրիլյան բաց դասը լինելու է այս հանդիսաշրջանում վերջինը՝ գարնան և ամռան ամիսներին խումբը բաց դասն անցկացնում է Կասկադի վրա: Գագիկ Գինոսյանի խոսքով բաց դասի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել հայկական ավանդական պարերին՝ դրանց շուրջ համախմբելով ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդների: Մուտքն ազատ է:
Հայկական պարի բաց դաս. «Մեր պարերը և մենք»