«Կարինը» հրավիրում է բոլո՜ր-բոլորին ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՎ: Հերթական պարային հանդիպումը ավանդույթի համաձայն տեղի կունենա ամսվա վերջին ուրբաթ օրը՝ օգոստոսի 28-ին: Հանդիպման վայրը՝ անփոփոխ: Ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո համեցեք Կասկադ՝ սովորելու հայ ավանդական պարեր: Մուտքն ազատ է բոլորի համար: Շնորհակալություն ենք հայտնում «Գաֆեսճյան արվեստի կենտրոնին» տարածք և տեխնիկա տրամադրելու համար:
Մեր Պարերը և Մենք
Սիրելի վայոցձորցիներ, եղեգնաձորցիներ, սիրով տեղեկացնում ենք, որ «ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ» մշակութային ՀԿ-ի ջանքերով կիրակի օրը՝ Օգոստոսի 23-ին, «ԿԱՐԻՆ» ազգագրական երգի եւ պարի խումբը կայցելի Եղեգնաձոր, որտեղ կանցկացնի Ազգագրական պարերի բաց դասընթաց եւ համերգ: Այն տեղի կունենա Եղեգնաձորի մշակույթի տան հետևի հրապարակում, ժամը 18:00-ին։ Ծրագիրը իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-երին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Պարուսուց` Գագիկ Գինոսյան Ծրագրի հեղինակ` Նարինե Դելլալյան ՀՐԱՎԻՐՈւՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ
«Կարին»-ը Եղեգնաձորում
«ԿԱՐԻՆ» կրթամշակութային ՀԿ-ի «ԼԵՌՆԱՊԱՐ» խումբը շարունակում է «ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ» հայ ավանդական պարի բաց դասերի շարքը: Երրորդ միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 6-ին ժամը 19:00-ին Շենգավիթ մետրոյի հետնամասում գտնվող ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում: Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանին՝ ի դեմս վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի՝ կազմակերպչական հարցերով աջակցելու և տեխնիկա տրամադրելու համար: Յուրաքանչյուր բաց-դասին մեր ազգային պարերին մասնակից են դառնում ավելի ու ավելի շատ հայորդիներ, ինչն անչափ ուրախալի է, քանի որ ազգային մշակույթին հաղորդակից լինելն առաջին նախապայմանն է ազգային ինքնության պահպանման համար
«Վերադարձ Ակունքներին» – Ազգային Պարի Բաց Դասեր Երևանի Տարբեր Համայնքներում
Այս ամսվա հանդիպումը ամսվա վերջին ուրբաթի փոխարեն տեղի կունենա մեկ շաբաթ ուշ՝ օգոստոսի 7-ին: Հանդիպման վայրը՝ անփոփոխ: Ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո համեցեք Կասկադ՝ սովորելու հայ ավանդական պարեր: «Կարինը» հրավիրում է բոլո՜ր-բոլորին ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՎ: Մուտքն ազատ է բոլորի համար: Շնորհակալություն ենք հայտնում «Գաֆեսճյան արվեստի կենտրոնին» տարածք և տեխնիկա տրամադրելու համար:
Մեր Պարերը և Մենք
Հուլիսի 16-ին, ժամը 19:00-ին Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին նվիրված Կարին ավանդական երգի-պարի խմբի համերգ-ներկայացումը՝ «Հայոց երգի Հայրիկը» խորագրով: Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան Խմբավարներ՝ Տաթևիկ Շախկուլյան, Անուշ Բալբաբյան Երաժշտական մասի ղեկավար՝ Սևադա Իրիցյան Ռեժիսոր՝ Արթուր Սահակյան Նկարիչ՝ Գարեգին Եվանգուկյան Տոմսերի անվճար առաքման համար զանգահարել 093 12 46 00 հեռախոսահամարով:
Կարին – «Հայոց Երգի Հայրիկը» Համերգ-Ներկայացում