Ժա՜մն է զինվելու։ Բայց ինչո՞վ զինվել։ Համբերությա՞մբ, Գաղափարո՞վ, թե՞․․․ Դեկտեմբերի 2-ին, ժամը 19։00-ին Գոյ Թատրոնում տեղի կունենա «Ծովակ» մանկապատանեկան֊ավանդական երգի պարի խմբի միջոցառումը «Կարին» ավանդական երգի֊պարի խմբի մասնակցությամբ։ Հասցե՝ Գր․ Լուսավորիչ 6։ Սկզբնաղբյուր՝ https://www.facebook.com/karin.folk.group/photos/a.330893460291343.70981.188384481208909/929683487079001/?type=3
Ի՛ Զե՜ն
Նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին հրավիրում ենք մասնակցելու «Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարի բաց դասին, որի նախաձեռնողն է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ ՀՀ մշակույթի գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Բաց դասի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել հայկական ավանդական պարերին՝ դրանց շուրջ համախմբելով ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդների: Ինչպես միշտ բաց դասին կարող են մասնակցել բոլոր պարել ցանկացողները առանց տարիքային սահմանափակման: Մուտքն ազատ է: Հեռ. +374 11 201020
Հայկական պարի բաց դաս. «Մեր պարերը և մենք»
2015թ․ Հոկտեմբերի 27-ին ժամը 15։00-ից 17։00-ը Երևանի Ճարտարապետության Ազգային֊Թանգարան Ինստիտուտում՝, հասցե՝ Կառավարական 3 շենք, 1 հարկ տեղի կունենա բանախոսություն՝ «Ազգային պարը ազգային ինքնության հիմնաքար» թեմայով։ Բանախոսելու է Գագիկ Գինոսյանը:
«Ազգային Հարստություն» դասընթաց
Սեպտեմբերի 21-ի ժամը 14։00-ից 16։00 Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենը ՄեդիաՖոկուս գովազդային գործակալության հետ համատեղ կազմակերպում է Կարին ավանդական երգի-պարի խմբի մասնակցությամբ միջոցառում Հանրապետության հրապարակ կայարանի կառամատույցում:
Անկախության օրվան նվիրված միջոցառում
«ԿԱՐԻՆ» կրթամշակութային ՀԿ-ի «ԼԵՌՆԱՊԱՐ» խումբը շարունակում է «ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ» հայ ավանդական պարի բաց դասերի շարքը: Չորրորդ միջոցառումը տեղի կունենա սեպտմբերի 3-ին ժամը 19:00-ին Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի խաղադաշտում (Շենգավիթ մետրոյի կայարանից մի փոքր ներքև, «Ինեսա» խանութի մոտ, հ.49 երթուղայինի վերջին կանգառ): Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանին՝ ի դեմս վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի՝ կազմակերպչական հարցերով աջակցելու և տեխնիկա տրամադրելու համար: Յուրաքանչյուր բաց-դասին մեր ազգային պարերին մասնակից են դառնում ավելի ու ավելի շատ հայորդիներ, ինչն անչափ ուրախալի է, քանի որ ազգային մշակույթին հաղորդակից լինելն առաջին նախապայմանն է ազգային ինքնության պահպանման համար
«Վերադարձ Ակունքներին» – Ազգային Պարի Բաց Դասեր Երևանի Տարբեր Համայնքներում