Հունվարի 29-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է հայկական պարերի բոլոր սիրահարներին՝ մասնակցելու «Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարի բաց դասին: Նախաձեռնողն է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ ՀՀ մշակույթի գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Արդեն 10 տարի է՝ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը անցկացվում է հայկական պարի բաց դաս՝ նպատակ ունենալով երիտասարդներին ծանոթացնել և համախմբել հայկական ավանդական պարի շուրջ: Սիրով սպասում ենք բոլորին: Մուտքն ազատ է: Հեռ. +374 11 201020 www.naregatsi.org
Հայկական պարի բաց դաս. «Մեր պարերը և մենք» – 29.01.2016
2016 թ-ի հունվարի 16-ին, ժ. 17.00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի կունենա հնագետ Արսեն Բոբոխյանի դասախոսությունը «Քարացած երաժշտություն. Կոմիտասը և հնագիտությունը» թեմայով։ Դասախոսության մեջ փորձ է կատարվելու ներկայացնել Կոմիտասի և հնագիտության առնչությունը, ինչպես նաև Կոմիտասի ստեղծագործության հնագույն ակունքների խնդիրը՝ հնագետի տեսանկյունից: Մուտքն ազատ է:
Քարացած երաժշտություն. Կոմիտասը և հնագիտությունը – 16․01․2016
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը և «Կարին» ավանդական երգի-պարի խումբը իրենց հավատարիմ հետևորդներին և հայկական պարի բոլոր սիրահարներին սիրով հրավիրում են «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասի հոբելյանական հանդիպմանը: 10 տարի առաջ, 2005 թվականի դեկտեմբերին, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավարի, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի և «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի ակտիվիստների առաջարկով, Նարեկացի Արվեստի Միության հետ համատեղ, կայացավ հայկական պարի բաց դաս: Առաջին միջոցառմանը հաջորդած «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասերը՝ դառնալով շարունակական, արդեն մեկ տասնամյակ, աշնան և ձմռան ամիսներին ավանդաբար անց են կացվում Նարեկացի Արվեստի Միության հյուրընկալ հարկի տակ: Տարեվերջյան, հոբելյանական բաց դասը տեղի կունենա Հայստանի խուլերի միավորման վարչության սպորտդահլիճում (Եզնիկ Կողբացու փող., 75 շենք, 3-րդ հարկ): Տոնական հանդիպմանը ներկա են լինելու այս շատ շատերի կողմից սիրված նախաձեռնության բազմաթիվ բարեկամներ, հայկական ավանդական երգի և պարի ասպարեզի ներկայացուցիչներ: Մասնակիցներին սպասվում է տոնական միջոցառում, անակնկալներ և անսպառ հայկական խրոխտ պարեր: Սիրով սպասում ենք բոլորին: Մուտքն ազատ է: Հեռ. +374 11 201020
«Մեր պարերը և մենք» հոբելյանական բաց դաս
Դեկտեմբերի 21-ին, ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը և իր վաղեմի բարեկամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հրավիրում են «Մտորումներ ինքս ինձ հետ» խորագրով հանդիպմանը: 2006 թվականին, «Գոյ» թատրոնի առաջարկով և Նարեկացի Արվեստի Միության աջակցությամբ, լույս տեսավ Գագիկ Գինոսյանի «Ողջո՜ւյն, տղե՛րք» ժողովածուն: Այն ներկայացնում է հեղինակի արձակ բանաստեղծությունները, հրապարակախոսական հոդվածներն ու հարցազրույցները, «Թանձր մտքեր» խորագրի ներքո նա ներկայացրել է նաև իր թևավոր աֆորիզմները: Արցախյան ազատամարտի մասնակից մահապարտ զինվոր, ուսուցիչ, պարուսույց, նժդեհական, գիտնական նաև գրող Գագիկ Գինոսյանը հանդիսականին հրավիրում է զրույցի՝ ի՛ր հետ ի՛ր խոհերի քննարկմանը: Մուտքն ազատ է: Հեռ. +374 11 201020
Գագիկ Գինոսյան «Մտորումներ ինքս ինձ հետ»
Գագիկ Գինոսյանի ստեղծագործական երեկոն տեղի է ունենալու 2015 թ․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, «Մոսկվայի տան» կինո դահլիճում։ Մուտքն ազատ է։
Ճանապարհ Դեպի Քեզ