Ս.թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական Թատրոնում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի 15 ամյակին նվիրված համերգ-շքահանդես, որի ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվի խմբի կողմից վերականգնված 15 ռազմապար:
Պարք Բանակաց

Սեպտեմբերի 28-ին Գաֆէսճյան քանդակների պարտեզում Երևանի քաղաքապետարանի և մշակույթի նախարարության աջակցությամբ  կմեկնարկի «Գութան 2016»  ազգագրական  երգի-պարի փառատոնը։

Փառատոնին կմասնակցեն  «Կարին», «Ծովակ», «Ակունք», «Վան», «Մասունք», «Մարաթուկ», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Մշո հավքեր»,  «Տարոնցիներ»,  «Տավրոս»,  «Ոստան»,  «Գորանի», «Վերադարձ»  համույթները,  որոնք կներկայացնեն Հայաստանի տարբեր շրջանների ազգային երգերն ու պարերը:

«Գութան 2016» ազգագրական երգի-պարի փառատոն
Նարեկացի Արվեստի Միությունում ավանդույթ դարձած հայկական պարի գարնանային բաց դասը տեղի կունենա մարտի 25-ին՝ ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո: «Կարին» ավանդական երգի-պարի խումբը գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ՝ հայկական պարի բոլոր սիրահարներին հրավիրում է ազգային խրոխտ պարերի մասնակիցը դառնալ: Մուտքն ազատ է: Հեռ. +374 11 201020
Հայկական պարի հերթական բաց դասը – 25.03.2016
Համերգ-ստուգատես նվիրված «Կարին» և «Ծովակ» խմբերի գործունեության 15 ամյակին, որին կմասնակցեն նաև Կարինի շառավիղ խմբերը՝ «Կայթ», «Մենք», «Արեգ», «Հունձք», «Ակն», «Այբար», «Լեռնապար», «Արոս», «Հայ Քաջեր», «Վահագն», «ԱՅԳ» և այլն: Սիրով հրավիրում ենք բոլորին: - - - - - - - - Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան Խմբավար՝ Տաթևիկ Շախկուլյան Երաժշտական մասի ղեկավար՝ Սևադա Իրիցյան
«Հիրո՜ւր խե՛տ» – Կարին խմբի գործունեության 15-ամյակին նվիրված համերգ – 22.03.2016
Պարի հերթական բաց դաս Գագիկ Գինոսյանի հետ փետրվարի 26-ին՝ ժամը 19:00-ին: Նարեկացի Արվեստի Միությունը և «Կարին» ավանդական երգի-պարի խումբը իրենց հավատարիմ հետևորդներին և հայկական պարի բոլոր սիրահարներին սիրով հրավիրում են «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասի հերթական հանդիպմանը: «Մեր պարերը և մենք» հայկական պարի բաց դասերը, դառնալով շարունակական, արդեն մեկ տասնամյակ, աշնան և ձմռան ամիսներին ավանդաբար անցկացվում են Նարեկացի Արվեստի Միությունում: Սիրով սպասում ենք բոլորին: Մուտքն ազատ է: Հեռ. +374 11 201020 www.naregatsi.org
«Մեր պարերը և մենք» բաց դաս – 26.02.2016