
Ս.թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական Թատրոնում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի 15 ամյակին նվիրված համերգ-շքահանդես, որի ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվի խմբի կողմից վերականգնված 15 ռազմապար:
Պարք Բանակաց

Սեպտեմբերի 28-ին Գաֆէսճյան քանդակների պարտեզում Երևանի քաղաքապետարանի և մշակույթի նախարարության աջակցությամբ կմեկնարկի «Գութան 2016» ազգագրական երգի-պարի փառատոնը։
Փառատոնին կմասնակցեն «Կարին», «Ծովակ», «Ակունք», «Վան», «Մասունք», «Մարաթուկ», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Մշո հավքեր», «Տարոնցիներ», «Տավրոս», «Ոստան», «Գորանի», «Վերադարձ» համույթները, որոնք կներկայացնեն Հայաստանի տարբեր շրջանների ազգային երգերն ու պարերը:
«Գութան 2016» ազգագրական երգի-պարի փառատոն