Ողջու՜յն, տղե՛րք…

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի և «Նժդեհ» ազգագրական պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանի անդրանիկ՝ «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է 2006 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից և վերահրատարակվել 2017թ.-ին:

Գիրքը ներկայացնում է հեղինակի արձակ բանաստեղծությունները, հրապարակախոսական հոդվածներն ու հարցազրույցները, թևավոր խոսքերն ու աֆորիզմները:

Մուտքն ազատ է:
Հեռ. +374 10 580105