2014 թվականից սկսած ամեն տարի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի սրտում՝ հայկական փողոցում, կազմակերպվում է միջազգային փառատոն՝ Festivalul Strada Armeneasca, որը կոչված է նպաստելու հայկական մշակութային ժառանգության լուսաբանմանը: Մի քանի օր տևող միջոցառումների ընթացքում հանրությանը ներկայացվում են հայկական ավանդական ուտեստներ, ձեռագործ աշխատանքներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ, ազգային երգեր և պարեր:
Այս տարվա փառատոնի պատվավոր հյուրն էր «Կարին» ավանդական երգի և պարի խումբը, որը հուլիսի 28-30-ը հանդես եկավ հայ ազգային պարի լավագույն նմուշներից կազմված հատուկ ծրագրով՝ հանդիսատեսին փոխանցելով ազգային պարի ոգին:
Որոշ հատվածներ խմբի ելույթներից՝ այստեղ: