Հայրիկ Մուրադյան

Հայրիկ Մուրադյանը բացառիկ երևույթ է հայ ժողովրդական երգարվեստի բնագավառում։ Մասնագիտությամբ պատմաբան՝ նա անգնահատելի ծառայություն մատուցեց հայրենի երգարվեստին՝ մոռացությունից փրկելով բազմաթիվ ժողովրդական երգեր։ Մանկության տարիներին լսած ու սովորած հին ավանդական երգերին նա իր երկար ու բազմաբովանդակ կյանքի ընթացքում հետզհետե ավելացրել է նորերը, ավելի հարստացնելով իր գիտեցած երգերի առանց այն էլ հարուստ պաշարը (նրա մտապահած և կատարած երգերի թիվն անցնում է 150-ից)։

Հայրիկ Մուրադյանը որոշ առումով նաև ուսումնասիրող էր։ Երգը փնտրում էր հայրենակիցների շրջանում, գտնում, համեմատում։ Նա իր հայրենի Շատախում տարածված ժողովրդական երգերի կողքին ներկայացնում էր նաև հարևան գավառների տարբերակները, և դա ցայտուն է դարձնում մեղեդային, ռիթմական, կամ ելևէջային այն նրբին տարբերությունները, որոնք երաժշտագետ–ուսումնասիրողին թույլ կտան խոսելու այդ գավառների երաժշտական բարբառների մասին։ Նա հաղորդել է նաև երգերի ստույգ անձնագրային տվյալներ, ազգագրական տեղեկություններ երգերի մասին, հետաքրքրական նյութեր ժողովրդական լավագույն երգիչների, երգաստեղծների մասին։

Պակաս կարևոր չէ նաև այն, որ Հայրիկ Մուրադյանը 20-րդ դարասկզբում հայրենի գավառում տիրող ընդհանուր պատմական իրադրության ետնախորքի վրա տալիս է իր ծննդավայրի կյանքի և կենցաղի, և մասնավորապես՝ երաժշտական կենցաղի, վառ, կենդանի նկարագիրը։ Այս ամենին նպաստել է թերևս պատմաբանի նրա մասնագիտությունը։
Սակայն Հայրիկ Մուրադյանը սոսկ հավաքող չէր, նա նաև բարձրաճաշակ, զգայուն կատարող էր։ Բնությանը շռայլորեն օժտել էր նրան նուրբ լսողությամբ, մեծ երաժշտականությամբ, թավշյա գեղեցիկ, ճկուն ձայնով և զարմանալի հիշողությամբ։

XX դարի 60-ական թվականներից սկսած նրա ձայնը հնչում էր ամենուրեք՝ համերգային հարթակներում, ռադիոյով և հեռուստատեսությամբ, տարբեր հիմնարկների և ուսումնական հաստատությունների դահլիճներում, ուր հրավիրում էին նրան հանդիպման, սրտամոտ զրույցների՝ հանիրավի մոռացության տրված հայրենի ավանդական երգարվեստի շուրջ, լսում նրա թովիչ ձայնը, զմայլվում նրա հանգիստ, պարզ ու մաքուր ազգային կատարողական ոճով։ Եվ, բնականաբար, երիտասարդության մեջ ցանկություն էր առաջանում սովորել նրանից սերնդե-սերունդ մեզ հասած պապենական անգնահատելի ժառանգությունդ՝ ժողովրդական երգն ու պարը։

Այսպես, ուսանողության խնդրանքով ծնվեցին Պետական համալսարանի ազգագրական խումբր, որը հետագայում հիմք ղարձավ համալսարանի մշակույթի ակումբի ստեղծման համար, այնուհետև Պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ Ճարտարագիտական համալսարան) ուսանողական «Վան» և մանկական «Ծիլեր» խմբերը, որոնց Հայրիկ Մուրադյանր սիրով և մեծ ոգևորությամբ սովորեցնամ էր երգել և պարել Վասպուրական աշխարհի երգերն ու պարերը։ Նա վաւյելում էր արվեստասեր ժողովրդի սերն ու հարգանքը։ Նրա մասնակցությունն ու ելույթները առանձնահատուկ շունչ ու հոգի էին տալիս Պոլիտեխնիկական ինստիտուտի մտահղացած և ավանդական դարձած ամենամյա մայիսյան ֆոլկլորային փառատոններին, որոնց ժյուրիի պատվավոր անդամն էր միշտ նա։

Հայրիկ Մուրադյանի ծավալած գործունեության ազդեցությամբ ստեղծվեց Ակադեմիայի Լեզվի ինստիտուտի աշխատողներից կազմված խումբը նրա դստեր՝ Մաբոյի ղեկավարությամբ, որը հետագայում ստացավ «Ակունք» ազգագրական համույթ անվանումը և անցավ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության հովանու տակ։ «Ակունքը» հետզհետե համերգային լայն գործունեություն ծավալեց և սիրով րնդանվեց երգասեր հասարակության կողմից։ «Ակունքի» երգացանկի հիմքը կազմեցին Հայրիկ Մուրադյանի երգած երգերը, սակայն դեպի Հայաստանի տարբեր շրջաններ կատարած համերգային ուղևորությունների ընթացքում «ականքցիները» իրենք էլ սկսեցին հավաքել և գրառել գյուղերում լսած նոր, արժեքավոր երգերը և դրանցով էլ ավելի հարստացրին իրենց երգացանկը։

Այսպիսով ծայր է առնում փոխներթափանցման մի չափազանց հետաքրքրական ընթացք։ ժողովրդական երգը լավագույն կատարողների ձիրքի և ճաշակի շնորհիվ «հարդարվում» է, ավարտուն տեսք և առանձնահատուկ հմայք ստանում։ Գերելով ունկնդիրներին՝ երգը սիրվում է. նրանց սեփականությանը դառնում։ Փաստորեն, ժողովրդից վերցրածը՝ կատարելագործվելով, կրկին վերադառնում է ժողովրդին։

Այսպես է եղել միշտ, բոլոր ժամանակներում։ Ժողովրդական երգարվեստը գոյատևել և դարերի խորքից մեզ է հասել իր տաղանդավոր կրողների շնորհիվ։ Հայրիկ Մուրադյանր հենց այդպիսի փայլուն կրողներից էր։

Հայրիկ Մուրադյանի երգած ժողովրղական հոգեթով երգերը հուզական յուրահատուկ գունավորում են տվել «Հայֆիլմի» նկարահանած՝ «Երգ հայրենի» (1972), «Պետրոս Դուրյան» (1973), «Վասպուրականի պարեր» (1973) վավերագրական կինոնկարներին։ Նրա կատարման ձայնագրություններով է ձևավորվել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի՝ Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին» ներկայացումը (1971)։ Մոսկվայի «Մելոդիա» ֆիրման թողարկել է նրա կատարած երգերի ձայնապնակը։ Նրա երգած երգերից երկուսը տեղ են գտել նաև այն չորս ձայնապնակներից առաջինում, որոնք 1971 թվականին լույս տեսան Փարիզում և կազմեցին «Աշխարհի ժողովրդների ֆոլկլորը» ծրագրված շարքի՝ հայ ժողովրդական երգարվեստը ներկայացնող առաջին բաժինը։

Այս ամենը չէր կարող ներգործության չունենալ նաև կոմպոզիտորական ստեղծագործության վրա, մեծ հետաքրքրություն չառաջացնել հայ ժողովրդական երգի նկատմամբ։

Այսպես XX դարի 60-ական թվականներից սկսվեց ֆոլկլորային այն աննախադեպ վերելքը, որի ակունքներին կանգնած էր Հայրիկ Մուրադյանը։ Որտեղ էլ հնչեր նրա ձայնը՝ հուզմունք ու հիացմունք էր առաջացնում ունկնդիրների շրջանում, գերում ազգային ոճի մաքրությամբ և ացնիվ ճաշակով։ Ոճական այդ հարազատությունը գալիս էր մանկության տարիներից, երբ հայրենի գյուղում լսած ու սովորածի ագդեցության ներքո ձևավորվեց նրա երաժշտական ներաշխարհը։

Հայրիկ Մուրադյանը ծնվել է Վանի նահանգի Շատախ գավառի Ջնուկ գյուղում 1905 թվականի մայիսի 3-ին։ Իր ծննդյան մասին նա հետաքրքրական հիշողություններ էր պատմում։ Իր լավագույն սաներից մեկը, ժողովրդական երգերի անզուգական կատարող Հասմիկ Հարաթյունյանը, որը վերջին տարիներին հաճախ էր այցելում հայ ժողովրդական երգի նահապետին, զրուցում նրա հետ, միասին երգում, նոր երգեր սովորում նրանից, նրա պատմածից գրի է առել հետևյալը։

«Սայրս Առնոսի լանջն է գնում՝ բանջար քաղելու։ Օրը լինում է պայծառ, տաք։ Հանկարծ Առնոս սարը մթագնում է, եղանակը փոխվում է։ Նախ անձրև է սկսվում, հետո՝ կարկուտ։ Ծոցվոր մայրս ստիպված է լինում խավրծլի գափը, որը հսկա տերև է, գլխին պահել, բարձրանալ և ապաստան գտնել մոտակա քարայրում։ Հանկարծ սկսվում են երկունքի ցավերը, և ահա, լսվում է իմ ճիչը՝ ես լայս աշխարհ եմ գալիս։ Մայրս իրեն չի կորցնում՝ անմիջապես հանում է շապիկը և ինձ փաթաթում։ Հետո բանջար քաղելու շեղբով պորտս է կտրում։

Քարայրը մեր տնից շատ հեռու չէր։ Հայրս տեսնում է, որ եղանակը փոխվեց, անհանգստացած վազում է Առնոսի լանջը, որ մորս օգնի։ Հասնում է քարայրի մուտքին, հուզված ու զարմացած նայում է ինձ ու մորս։ Հետո մեզ տուն է բերում։ Հետագայում, երբ մեծացա և այս պատմությունն ինձ հայտնի դարձավ. ես այս տողերը նվիրեցի մորս.

Խավրծիլ գափը ինձ եղավ ներքնակ,
Հայրենի լեռը ՝ ինձ գթության քույր,
Ինձ ողջունեցին որոտ ու կայծակ,
Եվ ես զգացի հողմերի համբույր։
Ես շատ սիրեցի
Շանթերը լեռան, մրրիկը դաժան,
Եվ ամեն անգամ, երբ ամպն է գոռում,
Կայծակն է շաչում,
Ես քեզ եմ հիշում։

Տանն ամեն մեկն իր ձևով է մոտենում իմ աշխարհ գալուն։ Երբ ինձ օրորոց են դնում, տատս անմիջապես մի չվան է բերում, դնում բարձիս տակ, ասում է. «Թող շալկատար դառնա, մեջքն ամուր լինի»։ Մեզ մոտ այն ժամանակ ամեն ինչ շալակով էին կրում, շատերի նման մենք էլ սայլ չունեինք։ Հայրս բերում է Նարեկը, դնում բարձիս տակ. «Թող գրագետ լինի»։ Պապս էլ հանում է իր դաշույնը և ասում. «Թող ֆիդայի դառնա»։

Իմ հարազատ Ջնուկը շատ սիրուն մի գյուղ էր՝ լեռնային, ջրառատ, թավ անտառներով շրջապատված։ Եկեղեցի ունեինք՝ Սուրբ Երեքխորանը։ Միշտ աչքիս առաջ է մեր տունը, տան ճանապարհը …»:

Հիշելով իր մանկության տարիները, Հայրիկ Մուրաղւանր գրել է. «Դեռ մանուկ հասակից լսել ու սիրել եմ մեր նախնիների երգերը։ Հիանալի երգիչներ էին իմ մայր Զոզանը, հորեղբորս կին՝ Սինամը, որոնք օժտված էին բնատուր անզուգական ձայնով, երկուսն էլ գավառի կրթված ընտանիքներից էին, ճանաչված՝ հայրենասեր ու խիզախ իր զավակներով։
Ինձ վրա անջնջելի տպավորություն էր թողնում մեր գյուղացի Շահեն Բազիկյանի և իմ ազգական Հարություն Գլանյանի երգը։ Նրանց ձայնը թավջութակի հմայք ուներ և մի ինչ֊որ գեղեցիկ հնչողություն, որ բառերով դժվար է արտահայտել։ Շահենը ժողովրդական և դյուցազներգական հին երգեր էր կատարում, իսկ Հարությունը (Հարոն)՝ հայրենասիրական։ Ահա այն միջավայրը, որին ես պարտական եմ իմ կատարած երգերի համար»։

Շատախ լեռնաշխարհում մի գեղեցիկ ավանդույթ է եղել՝ ամռան և աշնան օրերին, ուշ երեկոները խարույկ վառել, հավաքվել նրա շուրջը, սիրտ սրտի տված զրուցել հուզող հարցերի, առօրյա հոգսերի, արտաքին անցուդարձի մասին, հեքիաթներ ու դյուցազնավեպ պատմել, երգել, կատակել։ Այդ հավաքույթների ընթացքում ոչ միայն ցուցադրվում ու հղկվում էին ժողովրդի կատարողական բնածին ընդունակտթյունները, այլ նաև մշակվում ու զարգանում էր հայրենի երգն ու բանը, շրթից շուրթ անցնում, փոխանցվում սերնդից սերունդ, պահպանվում, հարատևում։ Դա նաև յուրահատուկ «դպրոց» էր գյուղի փոքրիկների համար, որոնք խմբվում էին իրենց մեծերի շուրջը, հմայվում լսածով, սովորում տարբերել չարն ու բարին, սիրել ճշմարտությունը, ազնիվ աշխատանքը և արդար վաստակը։ Մանուկ հասակում այդ «դպրոցն» է անցել նաև Հայրիկ Մուրադյանը։

Սակայն, ցավոք, շուտով մարեց նրանց ավանդական խարույկը։ 1915 թվականին նա բոլորի հետ ճաշակեց գաղթի, հայրենագրկութայն, սովի, տառապանքի դառնությունը, ականատես եղավ Բերկրա ձորի, Կոսալի, Սարինկալայի կոտորածներին։ Շատախի հայ բնակչության տեղահանության հետևանքով Մուրադյանների 54 հոգուց բաղկացած նահապետական գերդաստանը բոլորի հետ բռնեց գաղթի ճանապարհը։ «Շատախից մինչև Իրանի Սալմաստ գավառը, այնտեղից ետ դեպի Վան, հետո կրկին դեպի Իրան, այնտեղից դեպի Իրաքի անապատները՝ սրանք էին մեր երեք տարվա թափառումների վայրերը»։

Երկար ու տանջալից դեգերամներից հետո Մուրադյանների ընտանիքը, որից մնացել էր միայն չորս հոգի (ինքը, մայրը, եղբայրը և հորեղբայրը), ի վերջո 1921 թվականին առաջին քարավանի հետ հայրենադարձվեց Իրաքից Հայաստան և բնակություն հաստատեց Արտաշատի շրջանի Վերին Արտաշատ գյուղում։ Պատանին սկզբում բատրակության արեց, սակայն շուտով ընտրվեց նոր կազմակերպված Բատրակների միության նախագահ, միություն, որ առաջինը դարձավ Հայաստանում։ Առանց արտադրությունից կտրվելու ավարտեց միջնակարգ դպրոցը, ապա և Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։

Հայրենական պատերազմի տարիներին ընդհատվեց նրա խաղաղ աշխատանքը, մեկնեց ռազմաճակատ՝ հայրենիքը պաշտպանելու։

Իր անձնվիրության համար, որ նա ցուցաբերել է միշտ և ամենուր՝ լինի դա խաղաղ գործունեության ասպարեզը, թե ռազմի դաշտը, Հայրիկ Մուրադյանն արժանացել է. կառավարական պարգևների՝ «Պատվո նշան» շքանշանի և մեդալների։

Եվ չնայած կրած տառապանքներին, նա երբեք չմոռացավ իր հայրենի գյուղը և մանկության տարիներին լսած ու սովորած հին ավանդական երգերը։ Եվ ամենուրեք, գյուղում թե քաղաքում, խաղաղ կյանքի պայմաններում թե Երկրորդ աշխարհամարտի խրամատներում երգը միշտ եղել է նրա անբաժան ուղեկիցը, օգնել կյանքի դժվար պահերին, ապրել իր հետ տխրություն և բերկրանք։

Իր հիանալի կատարումներով, մեծ նվիրվածությամբ ավանդական ժողովրդական երգին իր նախաստեղծ միաձայնության պայմաններում՝ Հայրիկ Մուրադյանր ոչ միայն ուշադրություն արթնացրեց անհայտացման շեմին գտնվող մի ամբողջ մշակութային շերտի նկատմամբ, այլ նաև ապացուցեց, որ հայ ժողովրդական տոհմիկ երգն իր բնական տեսքով հավասար իրավունք ունի գոյատևելու մեր երաժշտական կենցաղում մասնագիտացված բազմաձայն երաժշտության կողքին։ Եվ դա կարող Էր անել միայն երգի սիրահար և խոր գիտակ իսկական հայրենասերը։

Աղբյուր՝ Ալինա Փահլևանյան «Հայրենի երգեր»