Ուս ուսի․ 12 ոտք-06.07.17

Հայկական ազգային 12 ոտք պարն իր անվանումը ստացել է պարաքայլերի քանակից: Այս պարը պարել են հարսանիքների և ուխտագնացությունների ժամանակ, սակայն ժամանակի հետ այն կորցրել է իր ծիսական նշանակությունը: Պարն ունի դանդաղ և արագ տարբերակ: Արագ տարբերակը դանդաղից տարբերվում է միայն թռիչքներով: Ենթադրվում է, որ 12 ոտքի արագ տարբերակը ստեղծել են պարային խմբերը: