Ուս ուսի․ 9 ոտք-28.04.2017

Հայկական պարաշարքում հաճախ կհանդիպեք 3 ոտք, 12 ոտք, 4 ոտք, 2 ոտք անվանումներով պարանմուշների: Անվանումների բացատրությունները տարբեր տարածաշրջաններում տարբեր են, օրինակ՝ 3 ոտք պարանմուշում 3-ը նշանակում է 3 մասից բաղկացած, 12 ոտքի դեպքում թիվը պարաքայլերի հարվածների քանակն է հուշում: