Ուս ուսի. Ալաշկերտի 3 ոտք 31.03.2017

Ալաշկերտի 3 ոտք պարը հայ ավանդական պարանմուշների շարքում ամենատարածվածներից է: Պարել են պատմական Հայաստանի Ալաշկերտ քաղաքում, այսօր այն տարածված է նաև Հայաստանի Հանրապետության Մարտունիում: Ալաշկերտի 3 ոտք պարել են թե՛ ուխտագնացությունների, թե՛ ուրախ խնջույքների ժամանակ: